Նոր մանրամասներ Աբովյանում Պալաչի տան վրա տեղի ունեցած կրակոցների դեպքից
ՀասարակությունՀուլիսի 27-ին, Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանի 29 շենքի բնակարաններից մեկի վրա կրակոցներ են հնչել:
![]()
Ոստիկանությունից հաստատեցին՝ հավելելով, որ ահազանգը ստացվել է տեղի բնակիչներից մեկից:
«Ահազանգը ստացվել է հարևաններից մեկի կողմից, ով հաղորդագրության մեջ նշել է, որ նույն շենքի բնակարաններից մեկի պատուհանին կրակած հետքեր կան: Ոստիկանության օպերատիվ խումբը դեպքի վայրում աշխատել է», - հայտնեցին ոստիկանությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, անհայտ անձինք կրակել են «Պալաչ» անունով հայտնի Արթուր Հարությունյանի տան վրա: