
EnterTrain-ը ներկայացնում է Ջես Նակրայկոյին, ով իր հարսանիքի օրն ընտրեց իր մտերիմ ընկերուհուն երջանկություն նվիրելու համար:
Հարսնացուի հավատարիմ ընկերուհի Ջեսիկա Քիլին Ջեսի հետ կիսեց հարսանեկան բոլոր հոգսերը:
Ջեսը գիտեր, որ ընկերուհու սիրելին մտադիր էր նրան առաջարկություն անել, և այնպես արեց, որ իր հարսանիքի ժամանակ ողջ ուշադրությունն ուղղվի ընկերուհուն: Ջեսիկայի ընկերոջ՝ Ադամի հետ կարճ քննարկումից հետո ծրագիրը կյանքի կոչեցին:

Վերջապես եկավ պահը, երբ Ջեսը պետք է նետեր հարսի ծաղկեփունջը, նույնիսկ մեջքով շրջվեց դեպի աղջիկները: Սակայն հաջորդ պահին մոտեցավ ընկերուհուն և պարզապես նրան տվեց ծաղիկները:

Շրջվելով՝ աղջիկը տեսավ իր սիրելիին՝ ծնկի եկած: դա այնքան հուզիչ էր, որ դահլիճում ոչ ոք չկարողացավ զսպել արցունքները:
