Սպանված պաշտոնյայի ընտանիքը / լուսանկարներ
ՀասարակությունՀիշեցնենք, որ հուլիսի 27-ին ոստիկանության քրեական հետախուզության, կազմակերպված հանցավարության դեմ պայքարի գլխավոր եւ Արմավիրի մարզային վարչությունների, Արմավիրի եւ Բաղրամյանի բաժինների, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր եւ Արմավիրի մարզային քննչական վարչության աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 22-ին Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թ. ծնված Ռ. Մ.-ն (կինը) կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին եւ սպանել, այնուհետեւ սավանով փաթաթել, կապել եւ 1994 թ. ծնված Ն. Ս.-ի հետ (որդին) հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր եւ թողնելով այնտեղ՝ հեռացել են: Նշանակվել են փորձաքննություններ: Ռ. Մ.-ն եւ Ն. Ս.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է»: