Ոստիկանության «հրեշտակներից» մեկը՝ ՓՊ-ում
Բաց մի թողեքՀրապարակ / Ոստիկանության «հրեշտակներից» մեկը հանգրվանել է Փաստաբանների պալատում։ Խոսքը էլեն Բաբայանի մասին է, ով 2012-2016թթ աշխատել է Երևան քաղաքի ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակում՝ որպես ծառայության տեսուչ, կոչումով ավագ լեյտենանտ է, համակարգից հեռացել «Սասնա ծռերի» դեպքերից կարճ ժամանակ անց։ Նա հայտնի է ոստիկանության իմիջի բարձրացմանն շրջանակներում Երեւանի տարբեր հատվածներում փակցված պաստառներից՝ «Ծառայում ենք ժողովրդին եւ օրենքին»։ Այժմ Էլեն Բաբայանը աշխատանքի է անցել Հանրային պաշտպանի գրասենյակում՝ ընդունարանի պատասխանատու։ Նշենք, որ Էլեն Բաբայանը ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը։