Հայերեն


«Վարչապետը պետք է կարողանա համակարգի դեմ գնալ»

Քաղաքականություն

Վարչապետը երկրում փոփոխություններ կատարելու համար պետք է կարողանա իշխանական որոշ հատվածների, այդ թվում` նաև համակարգի դեմ գնալ: «Ազատության» հետ զրույցում այսպիսի համոզմունք է հայտնել 1990-1991 թթ․ Հայաստանի վարչապետ, այսօր արդեն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Վերջինիս համոզմամբ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարչապետի թեկնածու Կարեն Կարապետյանը գործող համակարգի մաս չի եղել, ապա նրան շատ ավելի հեշտ կլինի պայքարել այդ համակարգի դեմ:

«Ազատություն». - Պարոն Մանուկյան, շատերը հետևյալ հարցադրում են անում, որ «ի՞նչ է կարողանալու փոխել Կարեն Կարապետյանը` ինչպիսի դրական հատկանիշներ էլ որ նա ունենա, երբ որ համակարգը գործում է, գործել է և շարունակում է գործել նույնությամբ, այսինքն՝ նույն այդ մոնոպոլիաները, նոյն կոռուպցիոն սխեմաները, ազատ մրցակցության բացակայությունը»։ Ի՞նչ պետք է անի այդ համակարգային խնդիրների պարագայում Կարեն Կարապետյանը։

Վազգեն Մանուկյան. - Ուժեղ անձը նրա համար է, որ համակարգային փոփոխություններ մտցնի։ Անձից շատ բան է կախված, վերջիվերջո համակարգը ովքե՞ր են ստեղծում՝ համակարգերը ստեղծում և քանդում են անձերը, թիմերը։ Այս տեսակետից, երբեք վարչապետի ազատության աստիճանը ո՛չ մեր երկրում, ո՛չ աշխարհում չի լինում անվերջ մեծ, բայց լինում է բավականին մեծ լյուֆթ, և այդ լյուֆթի մեջ ինքը կարողանում է իրականացնել իր ծրագրերը։

«Ազատություն». - Բայց չէ՞ որ համակարգի նաև հիմքերում հենց իշխանության ներկայացուցիչներն են շատ դեպքերում նստած։

Վազգեն Մանուկյան. - Ինչ անենք, ինքը պետք է կարողանա իշխանական որոշ հատվածների էլ դեմ գնալ, բա վարչապետն ի՞նչի համար է։ Վարչապետը տեխնիկական աշխատող չէ, վարչապետը քաղաքական դեմք է, իշխանական համակարգը դա միասնական ինչ-որ մի հատ համակարգ չէ, իշխանական համակարգը բաղկացած է տարբեր շերտերից, տարբեր շահերից և, վարպետորեն օգտագործելով հակասությունները, վստահություն ձեռք բերելով հասարակության մոտ, ինքը կարող է շատ մեծ փոփոխություններ մտցնել։ Այդ դեպքում վարչապետ պետք չէր լինի, մի հատ ինժեների կամ տնտեսագետի կնշանակեիր վարչապետ և ինքն այդ ամեն ինչը կաներ՝ համակարգին առանց ձեռք տալու։

«Ազատություն». - Այսինքն, կարծո՞ւմ եք, որ Կարեն Կարապետյանը կկարողանա, օրինակ, դեմ գնալ օլիգարխներին։

Վազգեն Մանուկյան. - Ես չեմ իմանում կկարողանա, թե՝ չէ։ Ես բայց ցանկանում եմ, որ կարողանա։

«Ազատություն». - Հովիկ Աբրահամյանին ինչո՞ւ դա չհաջողվեց անել։

Վազգեն Մանուկյան. - Դժվարանում եմ ասել, բայց ինքը ավելի շատ էր համակարգի հետ կապված, ինքը տարիների ընթացքում համակարգի մարդ էր, և նույնիսկ, եթե հասկանում էր, որ ինչ-որ բան պետք է փոխել, իրեն շատ ավելի դժվար էր, քան այն մարդու համար, որը կողքից է գալիս։ Կողքից եկած մարդն ունի առավելություն։

«Ազատություն». - Այս դեպքում Կարեն Կարապետյանը քանի որ համակարգի մարդ չէ, իրեն ավելի հե՞շտ է լինելու պայքարել այդ համակարգի դեմ։

Վազգեն Մանուկյան. - Իհարկե, իհարկե։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված