Հս․ Կորեայի բռնապետը հայտնել է ԱՄՆ-ն հրթիռակոծելու հնարավորության մասին
ԱշխարհՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի հրթիռներն ունակ են հարված հասցնել ԱՄՆ-ի մայրցամաքային հատվածին, փոխանցում է Interfax-ը: Հյուսիսկորեական պաշտոնական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդպիսով նա իր «մեծ ուրախությունն» է հայտնել հաջող փորձարկման կապակցությամբ:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Հյուսիսային Կորեան «Հվասոն-14» երկրորդ հրթիռն է փորձարկել: Թռիչքը կազմել է 998 կմ 47 րոպեում: «Վերլուծաբանները կարծում են, որ այժմ Փհենյանը հնարավորություն ունի սպառնալ ԱՄՆ-ի մեծ մասին, այդ թվում՝ Լոս Անջելեսին և Չիկագոյին»,- գրում է Associated Press գործակալությունը: