Հայերեն


Հայաստանը լքելո՞ւ է բանակցային գործընթացը

Քաղաքականություն

1in.am / «Եթե ճնշումները մեծ լինեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ապա դա տարբերակ է, որ միշտ կարելի է օգտագործել, և ցանկացած պահի կարող ենք հայտարարել, որ Հայաստանը չի կարող ներկայացնել Արցախը»,- օրերս ասուլիսում ասել է ՀՀ-ում Արցախի ներկայացչության խորհրդարանական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը և հիշեցրել իշխանության հայտարարությունները, թե Հայաստանը Արցախի կողքին է, բայց Արցախի փոխարեն չէ:

Իսագուլյանը, իհարկե, չի մանրամասնել, թե խոսքն ինչ ճնշումների մասին է, բայց, ըստ էության, բացահայտել է հայկական դիվանագիտության պահեստային տարբերակը հնարավոր ֆորս-մաժորի դեպքում:

Հնարավոր լայնածավալ պատերազմի վերսկսման դեպքում իրադարձությունների նման ընթացքը միանգամայն կանխատեսելի է, մանավանդ՝ Հայաստանի իշխանություններն ակնարկել են, որ այդ պարագայում ճանաչելու են Արցախի անկախությունը: Սակայն այդ պարագայում խոսքն ավելի շատ բանակցային գործընթացի դադարեցման և նոր ստատուս-քվոյի ստեղծման մասին է, որի բնույթը կանխորոշելու են պատերազմական գործողությունները:

Միանգամայն այլ վիճակ կլինի, եթե Իսագուլյանն ակնարկում է բանակցային գործընթացում հնարավոր դիվանագիտական ճնշման մասին։ Այդ պարագայում՝ Հայաստանի հրաժարումը բանակցություններից, նույնիսկ դրանցում Արցախի ներգրավման նպատակով, կդիտվի որպես դեմարշ, բանակցային գործընթացը տապալելու փորձ՝ դրանից բխող հետևանքներով:

Իհարկե, բոլորս ենք ցանկանում Արցախի լիարժեք մասնակցությունը բանակցային գործընթացին, սակայն անհրաժեշտ է սթափ դիտարկել դրա հնարավորությունը։ Այն իրատեսական չէ այսօրվա ստատուս-քվոյի պարագայում, մանավանդ, երբ, ըստ էության, չկա կարգավորման գործընթաց, ու Հայաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնեցնել անգամ տեխնիկական հարցեր։ Եթե այսօր Հայաստանը բարձրացնի բանակցային գործընթացին Արցախի մասնակցության հարց, ապա դա, ըստ էության, նշանակում է ստատուս-քվոյի փոփոխության փորձ, ինչը կլեգիտիմացնի պատերազմ սանձազերծելու Բաքվի մտադրությունը: Արցախի բանակցային սուբյեկտայնության վերացման հարցում Ռոբերտ Քոչարյանի արկածախնդրությունն էապես սահմանափակել է Երևանի մանևրելու հնարավորությունը:

Բացի այդ, ԼՂ խնդրում ներկայիս ստատուս-քվոյի միջազգային ամրագրումը Հայաստանի դիվանագիտության առաջնահերթությունն է և դրան է ուղղված նաև Վիեննայի պայմանավորվածությունները կյանքի կոչելու Հայաստանի պարբերական պահանջները: Հայաստանի դիվանագիտությունը պետք է մտածի ոչ թե դեմարշների, այլ միջազգային հարթակներում մեր պահանջների լեգիտիմությունն ապահովելու մասին:

Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել ԿարապետյանՀավատացե՛ք, կարճ ժամանակում եվրոպացիներն են օգնելու մեզ՝ հեռացնելու այս իշխանությանը․ Սամվել ԿարապետյանԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՑանկացած քայլ թելադրվում է Ադրբեջանի կողմից, չարիքի իշխանությունն էլ կատարում է․ ԿարապետյանԱյսօր Սյունիքն է վտանգի տակ, նույնիսկ հիմա է մեր ժողովուրդը անտարբեր․ ԿարապետյանՀայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսի ընտրանունՍևան-Դիլիջան թունելում բшխվել են «ԶԻԼ», «ԳԱԶ 53» և «Shaanxi» մակնիշի բեռնատարները․ թունելով երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էՍամվել Կարապետյանի հարցազրույցը․ ուղիղՀոկտեմբերի 5-ին բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանի` «զիջումներ առանց խաղաղության» քաղաքականության արդյունքը․ Տիգրան Աբրահամյան«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում պայքարում է ՔԱՌԱԳԼՈՒԽ ՈՒԺԻ դեմ. Անդրանիկ ԳևորգյանՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը
Ամենադիտված