Հայերեն


Ո՞վ առաջինը Սերժ Սարգսյանին կասի ճշմարտությունը

Քաղաքականություն

«168 ժամ»-ը գրում է․

«1. Шеф всегда прав, 2. Если шеф не прав, смотри п. 1…»
Հայաստանի գրեթե բոլոր հիմնարկներում կարելի է հանդիպել այս արտահայտությունների ցանկին, որը կամ ենթականերն են փակցնում պատերին՝ իբրև թե որպես հումոր, կամ ղեկավարներն են փակցնում որևէ այլ հարթ մակերեսի վրա՝ կրկին որպես հումոր։ Նման գրությունների կարելի է հանդիպել՝ սկսած տաքսի ծառայությունների կարգավարների կրպակներից՝ մինչև ակադեմիական հաստատություններ ու պետական կառավարման հիմնարկներ։

Որպես հումոր ներկայացվող ռուսական այս տափակաբանությունն իրականում շատ ավելի լուրջ է, քան պաշտոնական որևէ հրաման կամ կարգադրություն։ Որովհետև այն ոչ թե որևէ ֆորմալ հաստատության կողմից արձակված փաստաթուղթ է, այլ գիտակցության ու ենթագիտակցության մեջ դաջված հոգեբանական շեղում՝ ղեկավարի մշտապես իրավացի լինելու մասին։ Ընդ որում, այս մեխանիզմն աշխատում է հետևյալ սկզբունքով՝ որքան ավելի ոչ կոմպետենտ է ղեկավարը, այնքան ավելի ճշմարտացի է նա։

Կենցաղային մակարդակում ու առօրյայում դրսևորվող այս ճղճիմությունն իրականում այն երևույթի արտահայտությունն է, որն ավելի հնչեղ ձևակերպմամբ անվանում են անձի պաշտամունք կամ այլակարծության բացակայություն։ Հատկապես հայերիս մոտ այս երևույթն առանձնակի խորն արմատներ ունի, քանի որ հայերս ղեկավար ու տեր սիրող ազգ ենք, թելադրող ու ասող հարգող ազգ ենք, լսող ու չհակադրվող ազգ ենք, չհակադրվող ու ճորտի պես ծառայող ազգ ենք, «ով՝ էշ, ես՝ փալան» հոգեբուժական ախտորոշման ենթակա արտահայտությունը որպես ժողովորդական իմաստություն ներկայացնող ազգ ենք…

Ծառայամտությունը հոգեվիճակ է, որի պարտադիր բաղադրիչը տիրոջ անսխալականության ընդունումն ու պաշտամունքն է։ Ծառայամտությունը հակաժողովրդավարական ու հակամարդկային հոգեբանություն է, որովհետև սխալական մարդուն դարձնում է անսխալական, կարծիքների բազմազանության, ժողովրդի, բոլորի ձայնի փոխարեն՝ ընդունում է մեկի՝ ղեկավարի ձայնն ու որոշումը։

Սա Հայաստանում ամենախորն արմատներ ունեցող արատներից ամենաարատավորն է, որովհետև արմատներն այդ գտնվում են մեր հինգհազարամյա մշակույթում ու եսիմքանիհազարամյա գեներում։

Հանրային մակարդակում պետություն չունենալու տևականությունն ու, առանց պետության՝ որպես ազգ, գոյատևելու պատմական ճակատագրականությունն անհատական մակարդակում այդ որակները հավասարեցնում են ստրկամտությանն ու ծառայամտությանը։ Հենց այդ որակներն են դրված պետական կառավարման հիմքում՝ ներքևից մինչև վերև, հենց այդ որակներն են դրված հայաստանյան բոլոր կուսակցություններում ու մնացյալ այլ խմբերում։

Չեք հավատում՝ կարդացեք սեպտեմբերի 8-ի պաշտոնական-կուսակցական լրահոսը՝ ՀՀԿ ԳՄ և խորհրդի նիստերում կուսակցությունը Կարեն Կարապետյանին միաձայն երաշխավորել է վարչապետի պաշտոնի համար: Միաձայն։ Առանց նույնիսկ փռշտոցի կամ հորանջի։ Որովհետև՝ «1. Шеф всегда прав, 2. Если шеф не прав, смотри п. 1…»։

Նույնը կկարդաք ՀՀԿ-ի ցանկացած այլ որոշման վերաբերյալ, որը՝ անկախ նրանից՝ ինչին և ում է վերաբերում, ընդունվում է միաձայն։

Մինչդեռ իրական ժողովրդավարության հիմքում իրականում ընկած է «Ղեկավարը միշտ սխալ է» սկզբունքը, ինչը հնարավորություն է տալիս ենթականերին խոսել, կարծիքներ հայտնել, հակադրվել, բանավիճել, որը, ինչպես խելոք մարդիկ էին ասում, ճշմարտության որոնման ամենաարդյունավետ ու անայլընտրանք եղանակն է։

Իսկ խելոք մարդկանցից առաջ՝ գրքում, որը ՀՀԿ-ականների մեծամասնության համար ծանր ու սև քառակուսի տուփ է, գրված է՝ ի սկզբանե Բանն էր։ Այսինքն՝ խոսքը, այսինքն՝ միտքը, այսինքն՝ կարծիքը։

Ու քանի որ ՀՀԿ բոլոր մարմինների նիստերում որոշումներն ընդունվում են միաձայն, մնում է արձանագրել, որ Հայաստանի իշխող կուսակցությունն անբանների միավորում է։ Հատուկ նրանց համար շեշտենք, որ իրենց իմացած թամբալի հայերեն արտասանությունը գրվում է երկու «ն»-ով։ Ու այս դեպքում անբանն իրենց իմացած մյուս բանի բացակայությունը չէ նաև։ Ինչպես որ ճշմարտությունն իրենց իմացած ճշտի հոմանիշը չէ, ու սխալականությունը ոչ թե՝ իրենց իմացած «սխալվելն» է, որի համար «նակազատ են անում պանյատներով», այլ յուրաքանչյուր մարդուն բնորոշ, անբաժանելի հատկանիշը։ Եթե անգամ այդ մարդը կուսակցության, երկրի, երկրների միավորների կամ աշխարհի ղեկավարն է։

Հանրապետականների գործադիր մարմինը բաղկացած է երևի մեկ-երկու տասնյակ անդամներից։ Խորհրդի անդամների թիվը, հավանաբար, հաշվվում է մի քանի տասնյակներով։ Կա՞ արդյոք այդքան չափահաս մարդկանց մեջ մեկը, ով համարձակվում է Սերժ Սարգսյանին ասել ճշմարտությունը։

Ստանիսլավսկին մի քանի տասնամյակ առաջ պատասխանել է այդ հարցին. «Չեմ հավատում»։

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված