Հայերեն


Սիրեցյալը խեղդամահ էր արել կապի բաժանմունքի վարիչին, հափշտակել գյուղացիների թոշակները, դիակը գցել ջրհորի մեջ

Հասարակություն

Գյուղ տանող ճանապարհը հողածածկ էր, ոչ բանուկ: Ճանապարհից ոչ հեռու՝ դաշտում, մի չորացած ջրհոր կար: Եվ հենց այդ ջրհորի մեջ 1993 թվականի մարտի 14-ին հայտնաբերվեց Էմմա Ա.-ի դիակը՝ ծղոտով ծածկված:

Աղջկա անհետանալու մասին ծնողները հայտարարություն էին տվել մի քանի օր առաջ՝ մարտի 9-ին: Աղջիկը տուն չէր գնացել մի քանի շաբաթ, բայց ծնողները սկզբում վատը չէին մտածել, ենթադրել էին՝ աղջիկը սիրած տղայի տուն է գնացել, ուր որ է՝ նրանք իրենց մասին լուր կուղարկեն, կասեն՝ ամուսնացել ենք գաղտնի…

Բայց ծնողների սպասումները չարդարացան, աղջկա մասին լուրեր չէին հասնում նրանց, նրանք էլ դիմեցին ՆԳ բաժին: Օրեր անց հայտնաբերվեց աղջկա դիակը…

Դատաբժշկական փորձաքննությամբ հաստատվեց, որ աղջկա մահը բռնի է՝ նրան խեղդամահ էին արել «փափուկ, առաձգական գոտիով»: Սպանությունը կատարվել էր մոտ մեկ ամիս առաջ:

Հանցագործությունը բացահայտելու համար ուսումնասիրվեցին Էմմայի անձնական կյանքի մասին տեղեկությունները:

1992 թվականի դեկտեմբերին Էմման ծանոթացել էր հարևան գյուղի բնակիչ Վարդանի հետ: 20-ամյա երիտասարդի կենսուրախ բնավորությունն անմիջապես գրավեց աղջկան: Նա սիրահարվեց տղային և մորը խոստովանեց, որ մի տղա իրեն շատ է դուր գալիս, և նա իրեն ամուսնության առաջարկ է արել:

Էմման տղայի անունը մորը չասաց՝ խոստանալով շատ շուտով անակնկալ մատուցել: Մայրը մտածեց, թե տղան հարազատների հետ գալու է աղջկա ձեռքը խնդրելու: Բայց աղջկա մտքինն այլ անակնկալ էր:

Էմման ու Վարդանը որոշել էին բոլորից գաղտնի հեռանալ հայրական տներից ու մեկնել Ռուսաստան:

1993 թվականի փետրվարի 9-ին Էմմա Ա.-ն, որ գյուղական կապի բաժանմունքի վարիչն էր, մեկնեց շրջկենտրոն՝ իրենց գյուղի 143 կենսաթոշակառուների թոշակն ու բազմազավակ մայրերի նպաստի գումարները՝ 130 հազար ռուբլին ստանալու և գյուղ բերելու համար:

Գումարը բարեհաջող ստացավ, բայց գյուղ չշտապեց: Նա գնաց շրջկենտրոնում ապրող ընկերուհու տուն, այնտեղից զանգեց Վարդանին: Պայմանավորվեցին հանդիպել հաջորդ օրը:

Հաջորդ օրվա մասին Էմմայի ընկերուհին հետևյալն էր ասելու. «Ժամը 14-ի սահմաններում մեր տուն եկավ Վարդանը: Էմման նրա հետ դուրս եկավ տանից: Դրանից հետո Էմմային չեմ տեսել…»:

Գործի քննության ընթացքում պարզվեց, որ Էմման գյուղ վերադառնալու միտք չուներ: Նա ու Վարդանը Երևան մեկնող ավտոբուսի տոմս էին գնել: Երևանում մտադիր էին գրանցել իրենց ամուսնությունն ու մեկնել Ռուսաստան՝ գյուղի թոշակառուների ու նպաստառուների գումարները հափշտակելով ու դարձնելով իրենց նորաստեղծ ընտանիքի նյութական ապահովության հիմքը:

Բայց Վարդանը համոզեց Էմմային, որ մեկնելուց առաջ ցանկանում է նրան ծանոթացնել ծնողների հետ, ստանալ ծնողների օրհնությունը:

Էմման շոյվեց Վարդանի այդ ցանկությունից՝ ուրեմն մտադրություններն իրոք շատ լուրջ էին:

Նրանք իջան շրջկենտրոնից Երևան տանող ավտոբուսից ու ոտքով ճամփա ընկան դեպի Ա. գյուղ տանող հողածածկ ճանապարհը:

Երիտասարդները քայլում էին գրկախառնված: Տեսնողը կմտածեր՝ երջանիկ զույգը ռոմանտիկ երազանքներով է տարված: Վարդանը Էմմայի խորհրդով նույնիսկ ծնողների համար տուփով շոկոլադ ու մի շիշ խմիչք էր գնել:

Գյուղ տանող ճանապարհին Վարդանը մնում-մնում ու նույն հարցն էր կրկնում. «Ասում ես՝ ինչքա՞ն փող ունենք»:

Էմման ծիծաղում ու նորից էր այն ժամանակվա համար հուզիչ թիվը կրկնում. «Գի՜ժ, ասեցի, էլի, կապից ստացել եմ 130 հազար»:

Էմման դեռ ծիծաղում էր, երբ Վարդանը սկսեց տարօրինակ ձևով նրան քաշքշել: Աղջկան թվաց՝ կատակասեր փեսացուն նորից կատակում է: Բայց Վարդանը այս անգամ կատակ չէր անում: Նա անսպասելիորեն ոտքով ուժեղ հարվածեց Էմմայի որովայնին: Էմման ուշաթափվեց: Վարդանն արագ հանեց Էմմայի զգեստի գոտին ու այդ գոտիով էլ խեղդամահ արեց աղջկան: Մարմինը նետեց չորացած ջրհորը: Վերցրեց Էմմայի մոտ եղած ամբողջ գումարը, Էմմայի մատանին ու գնաց տուն:

Գիշերը նա աչք չփակեց՝ Էմմայի դեմքը նրան հանգիստ չէր տալիս: Ստիպված վեր կացավ տեղից, մթության մեջ խարխափելով՝ տանից դուրս եկավ ու նորից գնաց դաշտամիջյան չորացած ջրհորի մոտ: Նա աղջկա դիակի վրա մի քանի գիրկ ծղոտ լցրեց, ծածկեց նրա դեմքը ու կարծես վարագուրեց նրա սոսկալի հայացքը…

Մի քանի օր հետո Վարդանը Էմմայի մատանին նվիրեց քրոջը: Քույրն անակնկալի եկավ, մորն ասաց. «Յա՜, մեր Վարդանը տղամարդ ա դառնում»:

Վարդանը իրեն «տղամարդու» նման էր պահում՝ ավելի ինքնավստահ էր թվում, ծախսեր էր անում…

Երբ Էմմայի դիակը գտան ու նրա անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները մշակեցին, կարճ ժամանակում ընկան Վարդանի հետքի վրա: Նրան բերման ենթարկեցին, ու նա խոստովանեց կատարածը. «Էմմային սպանել եմ նրա մոտ եղած 130 հազար ռուբլուն տիրանալու նպատակով: Երբ նրան սպանեցի, վերցրի պորտմանը, որի մեջ դրված էր փողը՝ 26 հատ 5 հազարանոց…»:

Դատարանում Վարդանը սկսեց պնդել, թե Էմմային սպանել է խանդից, ոչ թե շահադիտական դրդումներով, սակայն դատարանը նրա պատճառաբանությունները գնահատեց որպես անարժանահավատ:

Գերագույն դատարանը Վարդան Գ.-ին մեղավոր ճանաչեց շահադիտական դրդումներով սպանության համար և դատապարտեց 15 տարի ազատազրկման, որից 5 տարին պիտի անցկացներ բանտային պայմաններում:

Դատարանը որոշեց Վարդան Գ.-ի անձնական տնտեսությունից հօգուտ տուժողի իրավահաջորդի՝ բռնագանձել 500 հազար ռուբլի՝ որպես սպանված աղջկա հուղարկավորության ծախսերի հատուցում, ինչպես նաև՝ հափշտակված 130 հազար ռուբլին՝ թոշակառուների ու նպաստառուների գումարը…

Մակրոնը արտակարգ խորհրդակցություն է հրավիրում՝ ուսանողների և դպրոցականների բողոքի ակցիաների պատճառովԾաղկեվանքում մատուցվել է Սուրբ Վարվառա կույսի հիշատակության օրվա ՊատարագըԿրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ մեկնաբանել է Պորտուգալիայի հավաքականում տեղի ունեցած կոնֆլիկտըԳերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված