Հայերեն

Ինչ ռիսկեր են կուտակվելու Մոսկվայի առաջ

Աշխարհ

1in.am / Դժվար է ասել, Ռուսաստանից Ադրբեջանին մատակարարվող սպառազինությունն է ինքնին Հայաստանի և Արցախի համար ավելի վտանգավոր երևույթ, թե՞ այդ երևույթի հանդեպ Հայաստանի իշխանության և մերձիշխանական տարաբնույթ գործիչների, փորձագետների, հանրային այլ նշանակության սուբյեկտների վարքը, արձագանքը: Եթե ի մի բերենք այդ վարքը, ապա, այսպես ասած, չնչին քննադատությամբ, դժգոհությամբ և ընդդիմախոսությամբ հանդերձ, բոլորը գործնականում զբաղված են մեկ բանով՝ Ռուսաստանի այդ մատակարարումները և ռուս-ադրբեջանական միլիարդավոր դոլարների սպառազինության շուրջ գործարքներն արդարացնելով: Բոլորը գործնականում սկսում և ավարտում են՝ «վատ է, բայց…» տրամաբանությամբ և յուրաքանչյուրը մրցակցում է, փորձում է ցույց տալ, թե ի՞նչ «խոր» և «համապարփակ» հիմնավորում կամ արդարացում կգտնի Ռուսաստանի համար: Այնպես, ինչպես, օրինակ, Հայաստանի ոչիշխանական ուժերն էին փորձում իշխանությունից ավելի լավ հիմնավորել, թե ինչու է պետք մտնել ԵՏՄ և Ռուսաստանի իշխանությանն էին ուզում ցույց տալ, թե Սերժ Սարգսյանից ինչքան ավելի հաջող կկարողանան սպասարկել Ռուսաստանի մեծապետական քաղաքականությունը Հայաստանում, շատ ավելի «լեգիտիմ» հիմունքներով: Պարզվեց սակայն, 2015-ի փետրվարին, որ Ռուսաստանին բացարձակապես հետաքրքիր չէին այդ «հիմունքները»՝ տարբեր պատճառներով իհարկե, և Մոսկվան 2015-ի փետրվարին Սերժ Սարգսյանին տվեց ոչիշխանական ուժերին ցրելու լիակատար քարտ բլանշը, որից էլ Սարգսյանն օգտվեց լիուլի:

Մեղմ ասած բոլոր հիմքերը կան պնդելու, որ Մոսկվային բացարձակապես հետաքրքիր չէ նաև Ադրբեջանի հետ զենքի վաճառքի հայաստանյան «լեգիտիմությունը», արդարացումներն ու հիմնավորումները: Եվ այժմ էլ երևի թե պետք է սպասել, թե Մոսկվան երբ է այսպես ասած հրաժարվելու այդ գործով զբաղվողներից: Միայն թե մինչ այդ Հայաստանը կանգնած է նույնքան վտանգների և ռիսկերի ենթարկվելու հեռանկարի առաջ, որքան այն դեպքում, երբ Հայաստանի ներսում իշխանությունն ու ոչիշխանական ուժերը մրցակցում էին այսպես ասած ռուսական շահերն առավել արդյունավետ սպասարկելու հարցում: Այն, որ պայքարը հենց Ռուսաստանի աչքի համար է, կասկածից վեր է, որովհետև իրականությունից լիակատար կտրված է պետք լինել մտածելու համար, թե Հայաստանի հանրության գիտակցության վրա ազդում են ռուս-ադրբեջանական գործարքի վերաբերյալ արդարացումները, կամ այդ արդարացումներն ազդում են Հայաստանի զինված ուժերի զինվորների և սպաների վրա: Թե հասարակությունը՝ շարքային քաղաքացիները, թե զինվորն ու սպան առավել ևս, թե Հայաստանում և թե Արցախում ապրիլյան քառօրյայի ընթացքում չափազանց պարզ և ցավալիորեն շոշափելի մակարդակում տեսան, թե ինչքանով է «արդարացված. այդ գործարքը և ինչ հետևանքներ է այն ունենում Հայաստանի ու Արցախի վրա:

շարունակությունը՝ կայքում

Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացել է նաև Հ1-ը. տեսանյութՍեպտեմբերի 27-ը վարչախումբը միտումնավոր է անտեսում` որպես հիշատակի օր. Աննա ԿոստանյանUcom-ը՝ Միկրոէլեկտրոնիկայի միջազգային 21-րդ օլիմպիադայի գլխավոր հովանավոր Պահանջում ենք Հանրային հեռուստաընկերությունից վերանայել իր քաղաքականությունը. Մենուա ՍողոմոնյանՄարդիկ սկսում են հավաքվել Սամվել Կարապետյանի առանձնատան մոտ. տեսանյութՓաշինյանը չի կարող «համոզել» «Ուժեղ Հայաստանին», որևէ ճնշում մեզ հետ չի պահելու. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանի՝ ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումների իրական պատճառը. տեսանյութCOP17-ում ներկայացվել է Ակբա բանկի Կայուն զարգացման հաշվետվությունը Հայ ժողովուրդը մերժում է Ալիևի սահմանադրությունը. տեսանյութՎախկոտ Նիկոլ Փաշինյանը դիմակավորված և զինված անձանց միջոցով մեզ «համոզելու» պրոցեսի մեջ է. Արեգա ՀովսեփյանՔՊ-ի քաղաքական մանր «ժուլիկության» մասին. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը հայտարարեց, որ պայքարելու է ընդդիմության դեմ՝ Ալիևի սահմանադրությունն անցկացնելու համար. Նարեկ ԿարապետյանIDBank-ն ու Իդրամը ֆինանսական գրագիտության դասընթաց են անցկացրել պատանի շախմատիստների համարՍենց որ շարունակեն ՀՀ֊ն վերանվանելու են ռեսպուբլիկա TRIPP. Արշակ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Դերենիկ ՄովսիսյանԱնցանկալի դասախոսներից ազատվելու «քաղաքակիրթ» մեթոդի և մեր անելիքների մասին. Մենուա ՍողոմոնյանԱյն ժողովուրդը, որը կորցնում է իր պատմական հիշողությունը, վտանգում է նաև իր ապագան. Մհեր ԱվետիսյանՆարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է. երեխաների համակարգիչներն են առգրավվել. Կարեն Կարապետյան Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն Հանրայինի լրատվական բաժինը երբեք այսքան ողորմելի վիճակում չի եղել. Դավիթ ՍարգսյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. արդարադատության համակարգից միակ ակնկալիքը սա է. Իվետա Տոնոյան18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 5-ին«ՀայաՔվեն» Եվրոպային ներկայացնում է Հայաստանում մարդու իրավունքների իրական պատկերը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչի շուրջը պետք է միավորվեն բոլոր ազգային ուժերը, որպեսզի գործող վարչախումբը իր “գլուխը պատին տա”. ՉալաբյանԱռավոտից ՔԿ-ն խուզարկություններ է իրականացնում Սամվել Կարապետյանի և Նարեկ Կարապետյանի բնակարաններում Ձյուն կտեղա՞․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըԶելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը8 զոհ, 3 վիրավոր․ Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզումՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըԱռեղծվածային մահվան դեպք՝ Վանաձորում․ հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ, համայնքային ոստիկանն էլ տեղափոխվել է հիվանդանոցԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըԻ՞նչ անել, եթե հին անձնագրում գործող վիզա ունեք. ՆԳՆ-ն մանրամասնում էՌուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս չեն մասնակցի RAF-ի մրցաշարերինՌուսաստանն ու Ղրղզստանը քննարկել են արտադրական համագործակցության ընդլայնումը ԵԱՏՄ շրջանակումԱՄՆ ընտրություններից մինչև Իրան․ ինչ նոր վտանգներ են ձևավորվում աշխարհումԷլմիրա Կարապետյանը դարձել է աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների. 90 վայրկյան՝ Ռուբեն Մխիթարյանի հետՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՀայաստանում դեղերի գները պետք է իջնեն. Տիգրան ԱբրահամյանՍիվրիհիսարի հայկական եկեղեցին վերածվել է թուրքական մշակույթի տանՄարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոնԴոնալդ Թրամփն ԱՄՆ Կոնգրեսի ներկայիս ընտրություններն անվանել է երկրի պատմության մեջ ամենակարևորըԺողովրդին պետք է ներկայացնել որոշումը, ոչ թե կարգախոսը․ Մհեր Ավետիսյան«ՀայաՔվե»-ն պահանջում է Հ1-ի ղեկավարների հրաժարականը․ պահանջին միացել է 300 հանրային գործիչ և ակտիվ քաղաքացի. Ավետիք ՉալաբյանՀանրայինը պետք է հասկանա՝ չի կարող գործել մի մարդու sms-ներով. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացում փոփոխություն է եղել․ ինչ է պետք իմանալՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի. Մասադիկով
Ամենադիտված