Զոհվել է Russia Today-ի լրագրողը
ԱշխարհRussia Today հեռուստաալիքը հայտնել է Սիրիայի Հոմս նահանգում իր հետ համագործակցող լրագրողի զոհվելու մասին։ «RT Arabic-ի հետ համագործակցող լրագրող Խալեդ ալ Խատիբը զոհվել է ԴԱԻՇ-ի կողմից Սիրիայի Հոմս նահանգում գնդակոծության ժամանակ»,- ասվում է հուլիսի 30-ին հեռուստաալիքի թողարկած հաղորդման մեջ։
Interfax-ի փոխանցմամբ՝ լրագրողը զոհվել է Ալ Բագելիայի մատույցներում ԴԱԻՇ-ի զինյալների դեմ գործողությունը լուսաբանելու ժամանակ։ «Ալ Խատիբը 25 տարեկան էր, սովորում էր Դամասկոսի համալսարանում»,- հաղորդում է հեռուստաալիքը։
«Սիրիայում RT-ի աշխատակցի զոհվելը շատ դժբախտ իրադարձություն է մեզ համար։ RT-ի պատմության մեջ առաջին անգամ զոհվել է մի մարդ, որը մեր ալիքի համար աշխատում էր թեժ կետերում,- ներկայացվում են RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի խոսքերը։ – Արիություն Խալիդի հարազատներին, ընկերներին և գործընկերներին, բոլոր նրանց, ովքեր նրան ճանաչել են և սիրել։ Մենք կանենք մեզանից կախված ամենը, որպեսզի օգնենք նրա ընտանիքին այս իրավիճակում»։