ՆԱՏՕ-ն հասավ Հայաստան
ՔաղաքականությունԼրագիր / Վրաստանում այսօր մեկնարկում են ՆԱՏՕ-ի լայնամասշտաբ Noble Partner 2017 զորավարժությունները: Մասնակցելու են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Թուրքիան, Սլովենիան, Ուկրաինան, Վրաստանը:
Զորավարժություններում ներգրավված են լինելու այս երկրների զինված ուժերի 2800 ներկայացուցիչներ:
Վրացական կողմը հայտարարել է, որ Noble Partner-ին մասնակցելու է նաեւ Հայաստանը: Հայկական կողմից առայժմ պաշտոնական հաղորդագրություն այս կապակցությամբ չի եղել: Նշենք, որ Ադրբեջանը մերժել է մասնակցության հրավերը:
ՆԱՏՕ-ն ուժեղացնում է իր ներկայությունը Ռուսաստանի սահմանների ողջ երկայնքով, մեծացնելով նաեւ ռազմական բաղադրիչը: Վրաստանում արդեն ստեղծվել է ուսումնական կենտրոն, լայն աջակցություն է ցուցաբերվում այդ երկրի զինված ուժերին՝ վերազինման ու արդիականացման ուղղությամբ:
ՆԱՏՕ-ի ներկայությունը Վրաստանում լրացուցիչ հնարավորություն է Հայաստանի անվտանգության խնդիրների համար: Հայաստանի դեպքը եզակի է այն առումով, որ անդամակցելով ՀԱՊԿ-ին՝ Հայաստանը հաջողությամբ համագործակցում է նաեւ ՆԱՏՕ-ի հետ: Սա մի կողմից տարածաշրջանում ուժերի հավասարակշռության պահպանման, մյուս կողմից դիմակայությունը մեղմելու հնարավորություն է, ինչը գնահատվում է հյուսիս-ատլանտյան բլոկում:
շարունակությունը՝ կայքում