Չի բացառվում, որ ՀՀԿ-ականներն ընդվզեն Սերժ Սարգսյանի դեմ
Բաց մի թողեքՐաֆֆի Հովհաննիսյանն օրերս կոչ արեց «կանխել կուսակցապետության ստեղծումը» եւ պայքարել, որ Սերժ Սարգսյանը 2018-ից հետո վարչապետ չդառնա: «Վտանգը կանխելու համար» «Ժառանգություն» կուսակցության առաջնորդն ընդդիմադիրներին կոչ արեց համախմբվել։
Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու ծրագրի խափանման հայտարարություն է արել նաեւ Ելք խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
Այս մասին «Հայելի»-ն խոսել է Ժողովրդավարական հայրենիք կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի:
- Պարոն Մակեյան, դուք ինչպես եք արձագանքում այս կոչերին, իրատեսական է՞ նման ծրագրի խափանումը:
-Ճիշտն ասած ձեր թվարկած անձինք ունեին հնարավորություն ապրիլյան ընտրություններից առաջ համախմբվելու եւ կանխելու Սերժ Սարգսյանի եւ Հանրապետականի «հաղթարշավը», բայց իրենք, հատկապես, Արամ Զավենի Սարգսյանն իր ընկերների հետ ամեն ինչ արեց, որպեսզի ուժային կենտրոն չձեւավորվի եւ Սերժ Սարգսյանը շարունակի պաշտոնավարել: Հիմա ես իր ասածին ոնց հավատամ:
շարունակությունը՝ կայքում