Երբ իշխանությունը ձևավորվում ու պահպանվում է հանցագործ ճանապարհով, դա ազդակ է հասարակությանը, որ երկրում լեգիտիմ է բռնությունը
Բաց մի թողեք1in.am / Քիչ առաջ հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի՝ Սևանի հիվանդանոցի հարևանությամբ երիտասարդ տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածք ստացած Արգավանդ գյուղի բնակիչ 28-ամյա Դ. Ա-ի դին: Գ. Շամշյանի տեղեկություններով, ոստիկանները տաք հետքերով պարզել և սպանությունը կատարելու կասկածանքով Սևանի ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզում հայտնի «Միրաժ» հանգստյանն գոտու սեփականատեր Աշոտ Հովաննիսյանի տղային՝ Էդգար Հովհաննիսյանին, ով ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հրազենը:
Զուգահեռաբար` ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում Սևանի հիվանդանոց է տեղափոխվել տղամարդու դի: Պարզվել է, որ մահացածը «Միրաժ» հանգստյան տան սեփականատեր Աշոտ Հովհաննիսյանն է, ում, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, նրա տղայի կողմից սպանվածն է իր ընկերների հետ ծեծելով սպանել, ու, հավանաբար Ա. Հովհաննիսյանի տղան էլ՝ իմանալով, որ ով է հորը մահվան հասցրել, վրեժխնդիր է եղել, որից հետո ինքնակամ ներկայացել է Սևանի ոստիկանություն:
շարունակությունը՝ կայքում