Ինչո՞ւ «անվտանգության գոտի»
ՔաղաքականությունԼրագիր / Ադրբեջանի նոր հարձակման դեպքում կլինեն պատասխան գործողություններ, կընդլայնվի անվտանգության գոտին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը։
«Այդ հակահարձակողական գործողությունների ընթացքում մենք ընդլայնելու ենք այսօրվա մեր գոյություն ունեցող անվտանգության գոտու լայնությունը եւ անվտանգության գոտու խորությունը, 2016 թ. ապրիլյան գործողությունների այդ սահմանափակ հենակետերը, որոնք անցել են նրանց հսկողության տակ, միանշանակ վերականգնվելու են», ասել է նա։
«Անվտանգության գոտի» ասելով նախարարը նկատի ունի «ազատագրված տարածքները»: Այդ հասկացությունն օգտագործում է գերագույն գլխավոր հրամանատարը՝ Սերժ Սարգսյանը:
Մյուս կողմից, այդ տարածքներն ամրագրված են ԼՂՀ սահմանադրությամբ, եւ ԼՂՀ նախարարը ենթադրվում է պետք է ելնի հենց այդ հանգամանքից:
շարունակությունը՝ կայքում