Քրդերենով իգական սեռական օրգան նշանակող գյուղը անվափոխել են հայկական անունով
ԱշխարհNews.am-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում Սվազ նահանգի գյուղերից մեկի բնակիչների բողոքի հիման վրա փոխվել է գյուղի անունը։
Թուրքական BirGun կայքի փոխանցմամբ՝ Սվազի Քուզ գյուղի բնակիչները դիմել են իշխանություններին՝ պնդելով, որ իրենց գյուղի անունը քրդերենով իգական սեռական օրգան է նշանակում, ինչի պատճառով հարեւան գյուղերի բնակիչները մշտապես ծաղրում են իրենց։
Տեղի իշխանությունները հաշվի են առել ստեղծված իրադրությունը եւ գյուղի բնակիչների պահանջով գյուղը անվանակոչել են նախկին՝ հայկական անունով՝ Ծմակ, քանի որ երկար տարիներ գյուղացիները շարունակում են իրենց գյուղը անվանել հենց Ծմակ։