Տխուր վիճակագրություն՝ ՊՊԾ գնդի հանգուցալուծումից մեկ տարի անց
Հասարակություն1in.am / Հայաստանի պաշտոնական վիճակագրությունը հրապարակել է մշտական բնակչության թվի կիսամյակային տվյալը, որից պարզ է դառնում, որ հունվարի համեմատ Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 6.200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15.200-ով: Այդպիսով՝ մեկ տարվա կտրվածքով Հայաստանի մշտական բնակչության թիվը նվազել է 15.200-ով: Իսկ այն, որ մշտական բնակչության թիվը վաղուց արդեն իջել է հոգեբանական 3 միլիոնի շեմից և այժմ կազմում է 2 միլիոն 979.900 մարդ, արդեն նորություն չէ: Խնդիրը այն է, թե որքան է իջնելու թիվը 3 միլիոնից ներքև:
Այդ իրավիճակը հետաքրքիր է մեկ այլ՝ տնտեսական աճի թվի համեմատ: Արդեն մի քանի շաբաթ կառավարությունը հանրությանը ներկայացնում է տնտեսական աճի ցուցանիշներ՝ ավելի քան 6 տոկոս տնտեսության ակտիվությունն է աճել, արտահանումն է աճել, արդյունաբերությունն է աճել: Ստացվում է շատ հետաքրքիր մի պատկեր՝ տնտեսությունը աճում է բավականին ճոխ թվերով, թեկուզ համեմատության մեջ, բայց աճում է նաև արտագաղթը:
Թվում է, թե նոր կառավարության գործունեության 1 տարվա ընթացքում, հաշվի առնելով նաև Կարեն Կարապետյանին վերագրվող գրեթե 80 տոկոս ընտրական վարկանիշը, պետք է նվազագույնը կատարված լիներ գոնե մի բան՝ կանգներ արտագաղթը: Համենայնդեպս, ստացվում է խիստ անտրամաբանական մի պատկեր՝ ուրեմն գործող վարչապետը ունի 80 տոկոսից ավելի ընտրական վարկանիշ, գործող իշխանությունը՝ ի դեմս իշխող կուսակցության, ստանում է խորհրդարանում բացարձակ մեծամասնությունը, տնտեսությունն աճում է տեղ-տեղ նույնիսկ ոլորտային կրկնակի ցուցանիշներով, բայց մարդիկ շարունակում են հեռանալ Հայաստանից:
շարունակությունը՝ կայքում