Համացանցում են հայտնվել աղջիկ-զինծառայողի նկատմամբ սեռական ոտնձգությունը փաստող լուսանկարներ
ԱմենաընթերցվածՀամացանցում են հայտնվել լուսանկարներ, որոնցում պատկերված են Բրիտանիայի Թագավորական ռազմաօդային ուժերի շարքերում ծառայություն անցնող աղջիկ-զինվորների նկատմամբ իրականացված «ծեսերը»։ Դրանց մեջ տեղ են գրավել արդեն ծառայող տղա-զինվորների կողմից աղջիկների նկատմամբ սեռական ոտնձգությունները։ Լուսանկարներում պատկերված է Ռեբեկա Քրուքշանքը, որն այդ պահին 21 տարեկան է եղել։ Լուսանկարում երևում է՝ ինչպես են մի խումբ երիտասարդներ նրա հանդեպ սեռական բնույթի գործողություններ անում։ Նա այդ պահին 28 տղամարդկանց մեջ միակ աղջիկն էր, և հիմա, 25 տարի անց, նա հրապարակել է լուսանկարները, որպեսզի ցույց տա բրիտանական բանակում տեղի ունեցող երևույթները։