Տեսանյութ․ «Սաղ սուտ ա». Սամվել Բաբայանը՝ իրեն առաջադրված մեղադրանքների մասին
ՔաղաքականությունԱռավոտ / «Իգլա»-ի գործով առաջին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին ի պատասխան գործով մեղադրյալ՝ ԼՂ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Մինչ ոստիկանները կտանեին նրան, լրագրողները Բաբայանից հետաքրքրվեցին իրեն վերջերս առաջադրված նաեւ նոր՝ փողերի լվացման մեղադրանքի մասին: Բաբայանն ասաց. «Սաղ սուտ ա, հեսա կտենաք»: Ապա նա մոտեցավ այս գործով դատախազ Արամ Արամյանին եւ կարճ զրույց ունեցավ նրա հետ: Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանն էլ նշեց, որ մեղադրանքը չի ընդունում: «Էսի սարքոցի ա»,-ասաց նա: Ի դեպ, Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Ավետիս Քալաշյանը նիստից հետո հեռացավ՝ չպատասխանելով իրեն սպասող լրագրողների հարցերին: