Հայաստանին ցույց են տվել լուծումը. այն մոտ է
Աշխարհ1in.am / Հայաստանում հանրային ակտիվ շրջանակներն արդարացիորեն փորձում են հասկանալ, թե ինչ հետևանք կարող է ունենալ Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների փաթեթը, որ ընդունվել է օրերս և որը պատրաստվում է ստորագրել նաև նախագահ Թրամփը: Ընդ որում, հատկանշական է, որ փաթեթն անհանգստություն է առաջացրել նաև Եվրամիությունում, որտեղ տագնապում են, որ այն կարող է սահմանափակել նաև ԵՄ շահերը շոշափող ոլորտներ, ազդելով ԵՄ տնտեսության վրա: Եթե մտահոգ է անգամ ԵՄ-ն, ապա կարելի է պատկերացնել, թե ինչպիսի ռիսկ է պարունակվում Հայաստանի համար: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի տնտեսությունն իր բնույթով փակ է և ուղիղ ազդեցություն պատժամիջոցներից սպասել թերևս պետք չէ, իսկ ահա անուղղակի իմաստով ազդեցությունը կարող է լինել, ընդ որում ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև Իրանի հետ հարաբերության մասով: Փորձագետներից շատերն առաջարկում են ուշադրություն դարձնել նաև այդ հանգամանքի վրա՝ Իրանի ուղղության: Այստեղ իհարկե պետք չէ շփոթել մեկը մյուսի հետ և հարկ է դիտարկել իրավիճակներն առանձին, հատկապես նկատի առնելով այն, որ պատժամիջոցները, դրանք իհարկե քաղաքական երևույթ են և ենթակա են իրական քաղաքականության տրամաբանությանը:
շարունակությունը՝ կայքում