Պուտինը թանկ կվճարի․ սպառնալիք ԱՄՆ-ից
ԱշխարհԱմերիկացի սենատոր Ջոն Մաքքեյնը մեկնաբանել է Ռուսաստանում ամերիկացի դիվանագետների թվի կրճատումը՝ հայտարարելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «կվճարի ամերիկյան ժողովրդավարության վրա հարձակման համար»։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Զարմացած չեմ, որ Պուտինն արտաքսում է ամերիկացի դիվանագետներին, սակայն նա և իր մտերիմները միևնույնն է՝ կվճարեն մեր ժողովրդավարության վրա հարձակման համար»,-գրել է սենատորը։