Վիճակագրության համաձայն՝ ամենացածր հասակն ունեն բոլիվիացի կանայք՝ միջինում 143 սմ: Ամենաբարձրահասկ կանայք ապրում են Նիդերլանդներում՝ մոտ 170 սմ:

Ուսումնասիրությունների ընթացքում պարզվեց՝ հասակն ուղղակիորեն ազդում է տարբեր հիվանդությունների նախատրամադրվածության վրա: մանկական Էնդոկրինոլոգիայի եվրոպական միության տվյալներով՝ հասակի ամեն 10 սմ-ը ուռուցքային հիվանդությունների ռիսկը մեծացնում է 20%-ով:
Ալբերտ էյնշտեյնի անվան բժշկական քոլեջի տվյալներով՝ ոչ բարձրահասակ կանայք ավելի երկար են ապրում: Իսկ New England Journal of Medicine ամսագրում վերջերս հրապարակվեցին ուսումնասիրությունների արդյունքները, որոնք ապացուցում են, որ ավելի քան 170 սմ հասակով կանայք 28%-ով պակաս ենթակա են սրտի հիվանդությունների ռիսկի: