Սերժ Սարգսյանը լվանում է ձեռքերը
Քաղաքականություն1in.am / Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել իրանական «Շարղ» պարբերականին, որում քննարկել է հայ-իրանական հարաբերության լայն սպեկտոր:
Իրանական պարբերականի հարցերի շարքում բավականին ուշագրավ է մեկը, որն առնչվում է Հայաստանի տարածքով իրանական գազի տարանցմանը դեպի Վրաստան ու Եվրոպա: Ինչո՞ւ տեղի չունեցավ այդ ծրագիրը՝ հարցնում է պարբերականը, և հարցն ինքնին ուշագրավ է, քանի որ փաստացի նշանակում է, որ օրակարգում եղել է այդ հարցը: Ուշագրավ է նաև Սերժ Սարգսյանի պատասխանը, որը փաստացի նշանակում է, որ գործընթացը չի ստացվել, որովհետև ոչ բոլորի համար է եղել շահեկան:
«Ինչ վերաբերում է Իրանից Եվրոպա գազի տարանցման հարցին՝ նման մեծածավալ նախագծին, ապա դա պետք է բազմակողմանիորեն ուսումնասիրվի, հաշվարկվի, և եթե տնտեսապես շահավետ լինի բոլոր կողմերի համար, ապա՝ ինչո՞ւ ոչ։ Ձեր նշած հարցը ներկա պահին գտնվում է փորձագիտական քննարկումների մակարդակում: Մենք մեր հերթին բազմիցս նշել ենք, որ շահագրգռված ենք մասնակցելու տարածաշրջանային տնտեսական խոշոր նախագծերին և պատրաստ ենք համագործակցության համար»,- ասում է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը մի կողմից՝ ակնարկում է, որ հարցն օրակարգից հանված չէ, մյուս կողմից՝ նաև ակնարկում, որ խնդիրը բոլոր կողմերի համար շահավետ դարձնելն է: Այստեղ ծագում է առանցքային հարցը, թե ո՞ւմ համար է, որ շահավետ չէ, ո՞ւմ շահն է, որ հաշվի առնված չէ:
շարունակությունը՝ կայքում