Ուշագրավ մանրամասներ Սևանի սպանությունների դեպքից
Հասարակություն1in.am / Հուլիսի 30-ին Սևանի «Միրաժ» լողափում վիճաբանություն էր տեղի ունեցել որն ավատրվել էր երկու անձի մահվան ելքով:
Այսպիսով, Սևան քաղաքի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանի մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով, սա դատաբժշկի տրամադրած նախնական տվյալներով, ինչի մասին «Փաստինֆո»- ն տեղեկացել է Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Միրաժ» լողափում ծեծկռտուք է տեղի ունեցել՝ մի կողմից Աշոտ Հովհաննիսյանի և նրա որդիներ՝ Էդգար ու Մամիկոն Հովհաննիսյանների, իսկ մյուս կողմից՝ Դավիթ Առաքելյանի և նրա ընկերների միջև, որից հետո Ա.Հովհաննիսյանը մահացած վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն։
Թերևս վիճաբանությունն ու Հովհաննիսյանի մահվան միջադեպն այսքանով չավարտվեց, ծեծկռտուքը շարունակվեց Երևան-Սևան-Իջևան ճանապարհի բանուկ մասում՝ մահացած Հովհաննիսյանի ոդին «Մերսեդես» ավտոմեքենայում գտնվող Դավիթ Առաքելյանն իջեցրել է և որսորդական հրացանից կրակոց արձակել գլխի ուղղությամբ, վերջինս էլ ստացած մարմնական վնասվածքից տեղում մահացել է։
Աշոտ Հովհաննիսյանի որդին՝ Էդգար Հովհաննիսյանը հայտարարել է, որ կրակոցն ինքն է արձակել՝ վրեժխնդիր լինելով հոր մահվան համար:
Իսկ թե ինչից է ծագել վիճաբանությունը, որը նման ողբերգական ավարտ է ունեցավ: Մեզ հաջողվեց պարզել, որ մահացած Աշոտ Հովհաննիսյանը մոտորանավակով Սևանա լճի վրա զբոսանք կատարելիս է եղել, որի ժամանակ մոտորանավակում գտնված մի երիտասարդ, ով սթափ վիճակում չի եղել վիճաբանել ու զբոսնողների ներկայությամբ հայհոյանքներ է հնչեցրել Հովհաննիսյանի հասցեին, իսկ երբ ափ են հասել երիտասարդին միացել են իր ընկներները:
Այստեղ էլ վիճաբանությունն էլ ավելի է թեժացել, բացի Աշոտ Հովհաննիսյանից նրա որդիների հասցեին ևս հայհոյանքներ են հնչեցվել՝ ընդորում ափին գտնվող այլ քաղաքացիների ներկայությամբ:
Դավիթ Առաքելյանը հարվածել է Աշոտ Հովհաննիսյանին, վերջինս էլ գիտակցությունը կորցրել և վայր է ընկել, իսկ արդեն հիվանդանոց տեղափոխելիս ճանապարհին մահացել է:
Նշենք նաև, որ Աշոտ Հովհաննիսյանի 36-ամյա որդին ներկայացել է վարույթն իրականացնող մարմին հանձնելով նաև հանցագործության գործիք հանդիսացող որսորդական հրացանը:
Վերջինս ձերբակալվել է: