Ուշագրավ կետ Սերժ Սարգսյանի իրանական այցի օրակարգում
ՔաղաքականությունԼրագիր / Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել իրանական Շարղ օրաթերթին, որում շոշափվել է հարցերի բազմազան շրջանակ՝ անվտանգությունից, միջազգային ահաբեկության դեմ պայքարից մինչեւ մշակութային հարաբերություն:
Սերժ Սարգսյանի հարցազրույցը նախորդում է նրա Իրան կատարելիք այցին, որն ըստ պաշտոնական հաղորդագրության տեղի է ունենալու օգոստոսի 5-ին: Այդ օրը լինելու է Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երկրորդ նախագահական ժամկետի պաշտոնամուտի արարողությունը:
Սարգսյանի հարցազրույցը հաջորդում է մեկ այլ այցի. oրերս Հայաստան էր ժամանել Իսրայելի տարածաշրջանային գործակցության նախարարը, որը Երեւանում հանդիպել է արտգործնախարարի, վարչապետի հետ, բայց որին չի ընդունել Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանը պաշտոնապես արձակուրդում է: Թեեւ, օրինակ, դա նրան չի խանգարել հարցազրույց տալ իրանական թերթին, ինչպես նաեւ օգոստոսի 5-ին ընդհատել արձակուրդը եւ մեկնել Իրան: Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանը պարզապես չի ցանկացել ընդունել իսրայելցի նախարարին:
շարունակությունը՝ կայքում