Միջադեպ դատարանի դահլիճում․ տեսանյութ
ՀասարակությունԱռավոտ-ի փոխանցմամբ, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով այսօրվա նիստի ժամանակ ծեծկռտուք տեղի ունեցավ: Այնուհետեւ նիստը վերսկսվեց, սակայն շարունակվեց առանց կողմերի հարազատների ներկայության: Նիստը հետաձգվեց, քանի որ Եղիշե Խաչատրյանի մոր՝ Էմմա Աբրահամյանի ինքնազգացողությունը վատացավ, նրան շտապօգնությունը տեղափոխեց հիվանդանոց: Նրա հարցաքննությունը կշարունակվի հաջորդ նիստում՝ օգոստոսի 29-ին, ժամը 13:00-ին: