«Եթե ես շուկայից խնձոր եմ գողանում, ապա հավանական է, որ ես խնձոր շատ եմ սիրում»
Հասարակություն«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․
Ամեն մի հանցագործություն իր պատճառներն ունի: Եթե ես, ենթադրենք, շուկայից խնձոր եմ գողանում, ապա շատ հավանական է, որ ես խնձոր շատ եմ սիրում եւ փող չունեմ այդ միրգը գնելու համար: Եվ երբ ես դրա համար դատարանի առջեւ կանգնեմ, շատ հավանական է, որ կհայտնվեն իրավապաշտպաններ, որոնք կոչ կանեն խորանալ իմ հանցագործության պատճառների մեջ, ինչպես նաեւ իմ կալանավորումը կորակեն որպես խոսքի ազատության սահմանափակում, քանի որ ես լրագրող եմ: Եթե գործ չունենք անմեղսունակ մարդու անբուժելի պաթոլոգիաների հետ, ապա բացատրություններ, արդարացումներ, դրդապատճառներ, «մոտիվներ» միշտ էլ կան: Օրինակ՝ երբ կեղծվում են որեւէ մակարդակի ընտրություններ, պաշտոնապես, բնականաբար, ասվում է` «սուտ է, չի կեղծվել, ապացույցներ բերեք»: Բայց կա նաեւ ոչ պաշտոնական բացատրությունը. «բա ի՞նչ էիք ուզում, բա թողենք, որ այսինչը ղեկավարի՞, նա չի կարա»: Այստեղ պե՞տք է «խորանալ պատճառների» մեջ, թե՞ պետք է ընդունել, որ լեգիտիմություն ունեցող ապուշն ավելի օգտակար է պետությանը, քան լեգիտիմություն չունեցող հանճարը: Ես, համենայնդեպս, այս տեսակետի կողմնակիցն եմ:
շարունակությունը՝ կայքում