Հերթական երթի ժամանակ զոհվել է հայտնի մոտոցիկլիստուհին / տեսանյութ
Աշխարհ40-ամյա հայտնի մոտոցիկլիստուհի Օլգա Պրոնինան իր էքստրեմալ արշավների ժամանակ մահացու վթարի է ենթարկվել: Սոցցանցերում Մոնիկա անվամբ հայտնի կինը սիրում էր վտանգավոր հնարքներ անել մոտոցիկլետ վարելու ընթացքում, ու դրանցից մեկն էլ նրա համար ճակատագրական է դարձել՝ չնայած մոտոցիկլետ վարելու 21-ամյա փորձին:
Օլգան «Ինստագրամում» ուներ 150 հազարից ավելի հետևորդ, և նրա ամեն մի հրապարակում «հավանումներ»-ի մրցավազքի շարունակությունն է եղել: Գնալով նրա հնարքները դառնում էին առավել վտանգավոր, հագուստն՝ առավել էրոտիկ, ինչի շնորհիվ նա սոցցանցի ամենահայտնի մոտոբլոգերն էր դարձել: Ճակատագրական օրը նա պետք է սելֆի աներ հեթական հնարքներից մեկի ժամանակ: