Փոխհրաձգություն Մոսկվայում
ԱշխարհՓոխհրաձգությունը տեղի է ունեցել «Ուկրաինա» հյուրանոցի մոտ, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը՝ հղելով իրավապահ մարմիններում աղբյուրին:
«Նախնական տվյալներով, «Ուկրաինա» հյուրանոցի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ հրազենային վնասվածքներ է ստացել և տեղում մահացել»,- գործակալությանը հաղորդել է աղբյուրը: Ըստ նրա, պատահարի վայր են գնացել ոստիկանության աշխատակիցները:
Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, ավելի ուշ ՆԳՆ-ում հայտնել են, որ Կուտուզովսկի պողոտայում հյուրանոցի մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմինը, սակայն չեն գտել փոխհրաձգության հաստատում, ինչպես հայտնել է աղբյուրը: