Իշխանափոխության հայտ հայկական ֆուտբոլում
ՍպորտԼրագիր / Ադրբեջանական լրատվամիջոցները ցնծում են այսպես կոչված Աղդամի «Ղարաբաղ» ֆուտբոլային ակումբի հաջողության կապակցությամբ, որը հաղթահարել է նաեւ Չեմպիոնների Լիգայի որակավորման երրորդ փուլն ու դուրս եկել չորրորդ փուլ: Դա հաղթահարելու դեպքում ադրբեջանական թիմը կհայտնվի Չեմպիոնների Լիգայի խմբային մրցաշարում:
Ադրբեջանցիները մինչ այդ չեն ունեցել այդպիսի հաջողություն, բայց Եվրոպայի Լիգայում խմբային մրցաշարի ուղեգիր նրանք նախորդ տարիներին արդեն նվաճել էին:
Ադրբեջանական ակումբային ֆուտբոլն անկասկած առաջատար է տարածաշրջանում, թեեւ այստեղ իհարկե դժվար է մատնանշել նավթի ու գազի փողի գործոնից բացի այդ գործոն: Եթե չլիներ նավթի ու գազի փողը, հետեւաբար դրա շնորհիվ նաեւ առավել որակյալ լեգեոներներ ձեռք բերելու կարողությունը, ապա չի նշմարվում այլ գործոն, որի շնորհիվ Ադրբեջանը կարող էր դառնալ տարածաշրջանի ակումբային ֆուտբոլի առաջատար:
շարունակությունը՝ կայքում