Հարսը զենքով սպառնացել է փեսացուին
ԱշխարհԹենեսիում հարսնացուն ատրճանակ է պահել փեսացուի քունքին հարսանիքից մի քանի ժամ հետո։ WTVF-TV-ի փոխանցմամբ, 25-ամյա Քեյթ Էլիզաբեթ Փրիչարդը դեռ հարսանեկան զգեստով էր, երբ նրան կալանավորել են ընտանեկան բռնության մեղադրանքով։
Ոստիկանության խոսքով, նորապսակները վիճել էին Clarion Inn հյուրանոցի համարում պսակադրությունից մի քանի ժամ հետո։ Ականատեսների խոսքով Փրիչարդը իր զգեստից հանել է 9 միլիմետրանոց ատրճանակ, ուղղել ամուսնու վրա ու սեղմել ձգանը։ Ատրճանակը լիցքավորված չէր, ինչը սակայն հարսնացուին չի կանգնեցրել, նա լիցքավորել է ատրճանակն ու օդ կրակել։