Ինչու է ոստիկանությունը ուժեղացված հսկողություն իրականացնում
ՀասարակությունArmlur.am / Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է սահմանել ՀՀ տարբեր քաղաքներ մտնող բոլոր ավտոճանապարհների վրա: Ուժեղացված ծառայությունը կապված է երեկ՝ օգոստոսի 1-ին, եզդիաբնակ Շամիրամ գյուղում անհայտ անձի կողմից գերեզմանատան մոտ գտնվող սգո սրահում կրակոցներ արձակելու դեպքի հետ, որի ընթացքում 3 մարդ տեղում զոհվել էր, 8-ը՝ վիրավորվել: Ավելի ուշ տուժածներից մեկը վիրահատության ժամանակ մահացել էր: Ոստիկանության փոխանցմամբ՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ միջոցառումներով պարզվել է Շամիրամ գյուղում կատարված հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը՝ Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 1967 թվականին ծնված Թելման Քալաշյան: Իրականացվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Կատարվում է նախաքննություն: