Կրեմլի երեսպաշտության նոր դրսեւորումը հայերի հանդեպ
ԱշխարհԼրագիր / Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով լրատվամիջոցների հրապարակած այն տեղեկությունը, որ ԱՄՆ Պենտագոնն ու Պետդեպը Ուկրաինային հակատանկային հրթիռներ ու այլ սպառազինություն մատակարարելու ծրագիր են մշակել, ասել է, որ երկրները, որոնք ուկրաինական հակամարտության կարգավորման գործում դերի են հավականում, պետք է խուսափեն գործողություններից, որոնք կարող են Դոնբասում լարվածության նոր ալիքի պատճառ դառնալ:
Panorama.am-ը, մեկնաբանելով այս հայտարարությունը, հիշեցնում է, որ Կրեմլը բիզնես է անվանում Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը, այն դեպքում, երբ հավակնում է տարածաշրջանում «հակամարտության կարգավորողի դերի»:
Կայքը գրում է, որ Ռուսաստանի այս պահվածքն ու հայտարարություններն առնվազն քաղաքական լկտիություն են:
Նշենք, որ Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների տրանսֆորմացիայի գլխավոր պատճառն է: Դժգոհությունը հայտնվում է ինչպես իշխանության ու փորձագետների, այնպես էլ ծնողների մակարդակով, որոնց զավակները ծառայում են բանակում, որոնց սպառնում են ռուսական զենքով:
շարունակությունը՝ կայքում