Սուրենյանը զգուշացնում է
Բաց մի թողեքԱռաջիկա օրերին Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է ուժեղ շոգ: Իրաքից դեպի հյուսիս է շարժվում ջերմային ցիկլոն:
ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը նշեց, որ տաք օդային ցիկլոնը ավելի շատ կազդի Արարատյան դաշտի եւ Սյունիքի հովտային գոտիների վրա. «Վաղվանից օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ: Եթե Արարատյան դաշտում մինչ այս ջերմաստիճանը չի գերազանցել 38 աստիճանը, ապա վաղվանից ամեն օր մեկ աստիճանով կբարձրանա, պիկերը կգրանցվեն օգոստոսի 6-ին և 7-ին,իսկ առանձին հատվածներում, չի բացառվում՝ 42 աստիճան տաքություն: Օդի խոնավությունն այդ օրերին խիստ կնվազի: Խորհուրդ է տրվում ժամը 11-ից 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից»:
Գագիկ Սուրենյանը զգուշացնում է՝ քանի որ օդային հոսանքը գալիս է արաբական անապատներից, ապա Հայաստանում կլինի չոր անապատային օդ. «Օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցենտրացիան, մեր շրջակայքում լեռները պրակտիկորեն չեն երեւա, օդի հարաբերական խոնավությունը խիստ կնվազի՝ 7-9 տոկոս»: