Ինչ է կատարվել «Նվագախմբի երեխաներ»-ի վերջին նկարահանմանը
ՀասարակությունBravo.am / «Նվագախմբի երեխաները» բազմասերիանոց մյուզիքլի մասին պատմել ենք: Նախագծի նկարահանումներն արդեն անցյալում են: BRAVO.am-ը զրուցել է նախագծի կրեատիվ պրոդյուսեր, սցենարի համահեղինակ Ջեյմս Նազարյանի հետ եւ նոր բացահայտումներ արել: Ներկայացնում ենք նաեւ, թե ինչպես է անցել նկարահանման վերջին օրը՝ լուսանկարներով:
Երեւակայական երաժշտական դպրոցում տեղի ունեցող իրադարձություններին հեռուստադիտողը հնարավորություն կունենա հետեւել «Արմենիա Պրեմիում»-ի աշնանային եթերաշրջանում, սակայն ստույգ օրը դեռ որոշված չէ.«Առաջին եթերաշրջանը 12 մաս կունենա: Նկարահանումները մեկ ամսից ավելի են տեւել: Երեխաների հետ աշխատանքն ու առհասարակ, հումորային նախագծի նկարահանումն ինքնին արդեն հետաքրքիր ընթացք է ունենում, աչքի ընկնում զավեշտալի դեպքերով, որոնք ամեն օր ու ամեն պահ էին: Եթե հավաքենք այդ պահերը, երեւի մի եթերաշրջան եւս կարող ենք անել»,-նշել է Ջեյմս Նազարյանը:
Բացի Ջեյմսից, նախագծի սցենարիստներն են Խորեն Թեւանյանը, Երվանդ Ասլանյանը, Գուրգեն Մնացականյանը: Գլխավոր պրոդյուսերը Գրիգոր Նազարյանն է, բեմադրող ռեժիսորը՝ Գրիգոր Վահրամյանը, երաժշտական պրոդյուսերը Գրիգոր Կյոկչյանն է, գործադիր պրոդյուսերը՝ Ալեքսանդր Մհերյանը, իսկ խորեոգրաֆը Քրիստինա Հովակիմյանն է:
շարունակությունը՝ կայքում