Խայտառակ որոշում. ինչ է տեսել վարչապետը
ՏնտեսությունԼրագիր / Կրթության ոլորտի ֆինանսավորման կրճատման վերաբերյալ կառավարության որոշումը արդարացի մտահոգություններ ու վրդովմունք է առաջացրել եւ շարունակում է քննարկվել հանրային տարբեր շերտերում:
Կրթության ոլորտում ներդրումները ներդրում են երկրի ապագայի մեջ, կրթությունը տնտեսության զարգացման, պաշտպանունակության, անվտանգության, մրցունակության հիմքն ու գրավականն է: Առավել եւս ժամանակակից աշխարհում, երբ տեղի է ունենում տեխնոլոգիական նոր հեղափոխությունը, որը փոխելու է աշխարհն անճանաչելիորեն, բոլոր ոլորտներում:
Հայաստանում իշխող քրեա-օլիգարխիան կիսագրագետ ու բարդույթավորված համակարգ է, որի կենսունակության հիմքն ու պայմանն այն ամենի բացառումն է, որը թվարկվեց վերեւում: Ընդ որում, այդ համակարգը չի կարող վերափոխվել ու արդիականանալ, այդ պատճառով իր դիրքերը պահպանելու համար անում է ամեն ինչ, որպեսզի տնտեսությունն ու քաղաքական համակարգը մնան փակ ու մենաշնորհային վիճակում, պահպանվի արագ գերշահույթների հնարավորությունն առանց երկարաժամկետ ներդրումների:
շարունակությունը՝ կայքում