Ու՞մ պլաններն է խառնել 100-ից ավելի կյանք փրկած հայազգի օդաչուն
ԱշխարհԼրագիր / Ստամբուլի օդանավակայանում օրերս տեղի ունեցած նշանակալի իրադարձությունը սոցցանցերում վերածվեց մանր «ռազբորկայի», կամ սոցցանցային օգտատերերի ջանքով վերածվեց մանր «ռազբորկայի»:
Թուրքական ավիաընկերությանը պատկանող օդանավը հայտնվել էր ուժգին կարկուտի տակ եւ ստիպված էր վթարային վայրէջք կատարել Ստամբուլի օդանավակայանում: Կարկուտը շարքից հանել էր օդանավի ավտոմատ համակարգերը, եւ օդաչուն ստիպված էր օդանավը վայրէջքի տանել գրեթե աչքերը փակ, որովհետեւ կարկուտը շարքից հանել եւանթափանց էր դարձրել նաեւ դիմապակին: Օդաչուն օդանավը վայրէջքի տարավ կիսաթեք, որպեսզի կողային պատուհանից տեսնի թռիչքուղին:
Այդ օդաչուն Ուկրաինայի քաղաքացի, ազգությամբ հայ, Դոնեցկի նախկին բնակիչ, արդեն երեք տարի Թուրքիա տեղափոխված եւ թուրքական ավիաընկերությունում աշխատանքի անցած Ալեքսանդր Ակոպովն էր, ով դարձավ միջազգային լրահոսի հերոս, ում ծափահարում էր Ստամբուլի օդանավակայանը, ով դարձել էր թուրքական լրահոսի հերոսը, գործնականում փրկելով 100-ից ավելի մարդու կյանք, որոնք գտնվում էին օդանավում եւ թռչում էին թուրքական վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային Կիպրոս:
շարունակությունը՝ կայքում