EnterTrain-ը ներկայացնում է Դարա Կրաուչին, ով համոզված էր, որ ինքը երկրորդ աղջիկն էր ունենալու, հղիության ընթացքում նա նույնիսկ բժիշկներին չէր հարցրել երեխայի սեռի մասին: Դա զարմանալի չէ. վերջին 50 տարիներին նրա ընտանիքում միայն աղջիկներ էին ծնվել:

Դարայի զարմանքը խոսքերով նկարագրել չի լինի, իսկ լուսանկարով այն գնահատել կարելի է: Այս ընտանիքի ընկերը՝ լուսանկարիչ Նիլի Քեր-Ֆոքսը, մեծ ճշգրտությամբ որսաց պահը, այն շատ խոսուն է:

Փոքրիկին Լիամ անվանեցին, բոլորը նրան անչափ սիրում են, զույգի շատ ծանոթներ նրա լույս աշխարհ գալը համարում են Աստծո նախախնամություն: