Էդուարդ Հովհաննիսյանը մահացել է
ՀասարակությունԵրեկ մահացել է «ԱՔԻԼԵՍ» Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Ծնվել է 1939թ.-ին։
1962թ.-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը, ինժեներ- մեխանիկի դիպլոմ։
Աշխատանքային գործունեություն.
1962–1964թթ.-ին աշխատել է Չարենցավանի հաստոցախառատային գործարանում` որպես չափագիտական լաբորատորիայի պետ,
1964–1996թթ.-ին եղել է ԽՍՀՄ ավիացիայի արդյունաբերության Նախարարության լիազոր ներկայացուցիչը Հայաստանում,
1997–2000թթ.-ին զբաղեցրել է «Կոնցեռն Վիկտորիա» ՍՊԸ-ի տեխնիկական բաժնի պետի պաշտոնը,
2000թ.-ից առ այսօր «Աքիլեսե» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահն է,
2010 թվականի սեպտեմբերի 15-ից Բյուրոյի խորհրդի անդամ է։