ԱՄՆ-ում մայր ու աղջիկ դատարանի առջև են կանգնել՝ իրար հետ ամուսնանալու համար
ԱշխարհԱՄՆ Օկլահոմայի նահանգում մայր ու դուստր դատարանի առջեւ են կանգնել` արյունապիղծ ամուսնության մեղադրանքով, գրում է The Independent–ը։ Կանայք հերքում են սեռական մերձեցման փաստը, սակայն դժվարանում են բացատրել, թե ինչու են ամուսնացել։ Ոստիկանությունն այդ մասին իմացել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ աղջկա մայրը՝ Պատրիսիա Էնն Սփենը 2008–ին ամուսնացել էր որդու հետ։ Երիտասարդ տղան 15 ամիս անց ապահարզանի դիմում էր ներկայացրել, իսկ դրանից մի քանի տարի անց՝ 2016–ի մարտին, Սփեն ավագն ամուսնացել էր իր դստեր՝ Միսթի Վելվեթ Դոն Սփենի հետ։ Դատարանում 43-ամյա մայրը ասել է, թե տեղյակ չի եղել այն մասին, որ օրենք է խախտում։ Նրան զրկել էին իր 3 երեխաների նկատմամբ մայրական իրավունքներից, եւ կինը կարծում էր, թե քանի որ փաստաթղթերով ինքն այլեւս նրանց մայրը չի հանդիսանում, ապա ամուսնությունն օրինական է։ Կանայք դատարանում հերքել են սեռական մերձեցման փաստը, սակայն դժվարացել են բացատրել, թե ինչու են ամուսնացել։ Օկլահոմայի նահանգում մերձավոր ազգականների միջեւ ամուսնությունն օրենքով պատժելի արարք է համարվում՝ անկախ այն հանգամանքից, թե սեռական մերձեցում եղել է, թե ոչ։