«Նենց որ՝ քիչ ծխեք». վարչապետը` նախարարներին
ՔաղաքականությունՀՀ կառավարության այսօրվա նիստին Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկայացրեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը և այդ ռազմավարության 2017-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծ:
«Նախագծում նշված է, որ ռազմավարությամբ իրականացվող միջոցառումներն իրականացվելու է մեկ փուլով, 2017-2020 թվականների ընթացքում ակնկալվող հետևյալ արդյունքներով՝ ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով: Երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:
Նախագիծը առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի ներկայացնելուց հետո վարչապետն արձագանքեց. «Նենց որ քիչ ծխեք»: