Ամերիկան Հայաստանի համար բացում է նոր հնարավորություն
Քաղաքականություն1in.am / ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 2-ին ստորագրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների՝ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ընդունած օրենսդրական փաթեթը: Թրամփը, որ դեմ էր հանդես գալիս այդ փաթեթին, այդուհանդերձ ստորագրել է այն, ինչը նշանակում է, որ ԱՄՆ քաղաքականության մեջ տեղի է ունեցել հիմնարար փոփոխություն: Կամ ԱՄՆ-ը սկսել է խաղալ Կոնգրես-նախագահ հակադրություն և ըստ էության դրա վրա կառուցել իր արտաքին քաղաքականությունն ու միջազգային ռազմավարությունը, կամ ԱՄՆ քաղաքականության ու ռազմավարության ղեկն այլևս անցնում է Կոնգրեսին, և Կոնգրեսն է թելադրում առանցքային ուղղություններն ու վեկտորները, քաղաքականության փիլիսոփայությունն ու առաջնահերթությունները, իսկ նախագահական վարչակազմը, ըստ էության, կատարում ավելի շատ գործադիր ֆունկցիա:
Համենայնդեպս, կոնկրետ ՌԴ հանդեպ պատժամիջոցների օրենքի մասով մենք ունենք հենց այդ պատկերը, իսկ տվյալ դեպքում խոսքն ամենևին էլ շարքային իրադարձության մասին չէ, այլ երկու միջուկային տերությունների միջև հարաբերության: Հետևաբար, մենք կարող ենք խոսել որոշակի օրինաչափության մասին, հիմք ունենալով գուցե պայմանականորեն, բայց եզրակացնել, որ ԱՄՆ-ում ըստ էության դե ֆակտո խորհրդարանական կառավարման միտումներ են, գոնե ներկայիս դրվագում: Իսկ այստեղ ի հայտ են գալիս ուշագրավ նրբերանգներ, կապված հայկական շահերի հետ, հաշվի առնելով այն, որ ամերիկյան քաղաքականության մեջ՝ Կոնգրեսում ավանդաբար ուժեղ է հայկական լոբբին, համեմատության մեջ զգալիորեն ավելի, քան վարչակազմում, պետքարտուղարությունում: Կոնգրեսն ավանդաբար աչքի է ընկել հայամետ որոշումներով, և այստեղ, իհարկե, ԱՄՆ միջազգային ռազմավարության մեջ Կոնգրեսի դերի բարձրացումը անկասկած կարող է հայկական շահերի, Հայաստանի խնդիրների տեսանկյունից ավելացնել նոր հնարավորություններ:
շարունակությունը՝ կայքում