Հայերեն


Արշակունյաց պողոտայի շենքի բակում դանակահարվել են ավագ քննիչն ու նրա մանկության ընկերը

Հասարակություն

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Վահան Այվազյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Դեպքի պահին 20-ամյա՝ 1994 թվականին ծնված Վահան Այվազյանին մեղադրանք էր առաջադրված երկու անձի դանակահարության, մեկի առողջությանը դիտավորությամբ՝ ծանր, մյուսի առողջությանը դիտավորությամբ միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հուլիսի 18-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի 6-րդ շենքի հարակից ավտոտնակների մոտ մեքենայի կայանման հետ կապված հարցի շուրջ վիճաբանության ընթացքում Վահան Այվազյանը դանակով հարվածներ է հասցրել նույն շենքի բնակիչ Սուրեն Մ.-ին ու նրա ընկերոջը՝ Էդգար Ս.-ին: Սուրենին պատճառվել են ձախ բազկի շրջանի կտրած, եռագլուխ մկանի վնասումով կտրած-ծակած վերքեր, արտաքին ու ներքին արյունահոսությամբ զուգորդված՝ կրծքավանդակի ու որովայնի համակցված , հետորովայնամզային տարածության արյունահավաքով, ստոծանու ձախ գմբեթի, հաստ աղու, փայծաղային անկյան՝ աղու լուսանցք թափանցումով՝ թափանցող, կտրած-ծակած վերքեր, նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Տուժող Էդգար Ս-ին պատճառվել է կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած, չթափանցող վերք՝ առողջության միջին ծանրության վնաս:

Տուժող Սուրեն Մ.-ն Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում աշխատում է որպես ավագ քննիչ: Նա ապրում է ամբաստանյալի հարևանությամբ՝ նույն շենքում:

Ըստ տուժող Սուրեն Մ.-ի ցուցմունքի՝ դեպքի օրը՝ 2015 թվականի հուլիսի 17-ի երեկոյան, հանդիպել է Մոսկվայում ապրող ընկերոջը՝ Էդգարին, միասին գնացել են «Առագաստ» սրճարան, մնացել են մոտ մեկ ժամ, բայց ալկոհոլ չեն օգտագործել:

Էդգարի մեքենայով եկել են իրենց շենքի բակ: Տեսել են, որ ամբաստանյալի հայրը իր մեքենայով փորձում է հետընթաց կատարել, բայց չկարողանալով՝ բարձրանում է եզրաքարերին:

Էդգարն իր մեքենայի ընթացքը դանդաղեցրել է, ամբաստանյալի հոր մեքենայի կողքով անցել ու կանգնել է իրենց մուտքի դիմաց: Ինքն իջել է մեքենայից, որ տուն բարձրանա: Երբ հասել է մուտքի դռանը, նկատել է, որ ամբաստանյալի հայրը մոտեցել է Էդգարին, նրանք վիճում են:

Ինքը մոտեցել է նրանց, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Ամբաստանյալի հայր Արթուրը խոսել է բորբոքված տոնով, ասել է՝ մեքենադ կջարդեմ էստեղ կանգնեցնելու համար, դուք ո՞վ եք, որ էստեղ ավտո եք կանգնեցնում, չեք տեսնում՝ ես հետադարձ եմ անում…

Ինքը նրան նորմալ ձևով բացատրել է, որ այդ շենքի բնակիչ է, նրան էլ ճանաչում է, բայց Արթուրն ասել է, որ իրեն չի ճանաչում: Սպառնացել է ջարդել մեքենան:

5-10 րոպե անց մոտեցել է Արթուրի որդի Վահանը, հարցրել է՝ ի՞նչ է պատահել: Ինքն ասել է, որ նրա հայրը բորբոքվել է: Այդ ընթացքում Արթուրը հրել է իր ուսը, շարունակել է գոռգոռալ:

Ինքը փորձել է նրան հանգստացնել, Վահանը բռունցքով հարվածել է իրեն, իր օպտիկական ակնոցն ընկել ու ջարդվել է:

Արթուրը հրել է իրեն, ինքն ընկել է՝ վնասելով արմունկը:

Միջամտել է իր ընկեր Էդգարը՝ նա հրել է Վահանին:

Միջադեպի ժամանակ մեքենայից իջել է Վահանի մայրը: Ինքն ու ընկերը, իրենց դաստիարակությունից ելնելով՝ ներողություն են խնդրել, պարզաբանել են, որ իրենք որևէ մեկին խփելու կամ վիճելու մտադրություն չունեն:

Վահանն այդ ժամանակ իրենց ասել է՝ սպասեք, բարձրանում եմ վերև ու իջնեմ:

Վահանը հորն օգնել է մեքենան կայանելու հարցում, նրանք գնացել են տուն:

Իրենք մոտեցել են շենքի ցայտաղբյուրին, ինքը լվացել է վնասված արմունկը: Այդ ժամանակ նորից բակ է իջել Վահանը:

Նա առաջարկել է գնալ շենքի դիմաց գտնվող ավտոտնակների մոտ ու խոսել:

Ինքն ու ընկերը նրա հետևից գնացել են:

Խոսակցության ընթացքում Վահանը շատ է մոտեցել իրեն, ինքը նրան ձեռքերով հրել ու ասել է, որ այդքան մոտ չկանգնի:

Վահանը ցանկացել է հարձակվել իր վրա, Էդգարը նրան հետ է քաշել:

Այդ ժամանակ Վահանը փաթաթվել է Էդգարին ու ձեռքի դանակով հարվածել է նրան: Ինքը դա տեսել ու մոտեցել է նրանց: Վահանը մի ձեռքով բռնել է իր պարանոցից, մյուս ձեռքում եղած դանակով հարվածել է իր կրծքավանդակին ձախ մասին, ինքը ծակոցներ է զգացել:

Վահանը հարվածելու պահին ասել է. «Ներվերս կերար…»: Ինքը լսել է, որ Էդգարը գոռացել է. «Ինձ էլ ա խփել, Սուրո՛»:

Իրենց է մոտեցել Վահանի հայրը: Վահանը գոռացել է. «Պա՛պ, խփել եմ սրանց, թռա՛նք»: Նրանք վազելով հեռացել են:

Ինքն ու Էդգարը նստել են վերջինիս մեքենան ու գնացել են հիվանդանոց…

Տուժողը նկարագրել է իրենց շենքի բակը, ասել է, որ այն նեղ է, բայց հնարավոր է, որ կանգնած մեքենայի կողքով մի մեքենա անցնի: Ինքն ու ամբաստանյալը բնակվում են նույն շենքի տարբեր մուտքերում: Միջադեպի ժամանակ ինքն ու ընկերն են եղել, այլ անձինք իրենց չեն միացել: Իրենք չեն հայհոյել, ամբաստանյալի հայրը գոռգոռացել ու սպառնացել է ջարդել Էդգարի մեքենան: Հարվածների պահին ինքը Վահանի ձեռքին տեսել է դանակ, որը միջադեպի առաջինդրվագում նրա ձեռքին չկար:

Տուժողը պնդել է, որ ինքն ու ընկերը բարձր չեն ծիծաղել, որևէ առիթ չեն տվել, որ Վահանի հայրը գոռգոռար իրենց վրա: Ինքը Վահանին ու նրա հորը չի հարվածել…

Դատարանում տուժող Սուրենը հայտարարել է, որ քաղհայցի պահանջ չունի:

Դատարանում հրապարակվել ու հետազոտվել են տուժող Էդգարի նախաքննական ցուցմունքները:

Նա հայտնել է, որ Սուրենին ճանաչում է մանկությունից, եղել են համադասարանցիներ: Ինքը հիմնականում ապրում է Մոսկվայում, երբեմն է ժամանում Երևան: Դեպքի օրվա երեկոյան հանդիպել է Սուրենին, «Առագաստ» սրճարանում թեյ են խմել: Սուրենը խնդրել է, որ վաղ առավոտյան իր մեքենայով գնան օդանավակայան՝ նրա հորը դիմավորելու:

Սրճարանից ինքն իր մեքենայով Սուրենին տուն է տարել: Կեսգիշերն անց էր: Բակում մի մեքենա խանգարել է իրենց երթևեկությանը: Ինքը չի հասկացել, թե այդ մեքենայի վարորդն ինչ է անում: Նրան հարցրել է, նա պատասխանել է, թե մեքենան հետ է տալիս: Նրա մեքենան բարձրացել է եզրաքարերին:

Ինքը այդ ամենը տեսնելով՝ շրջանցել է այդ մեքենան ու կանգնել է Սուրենի մուտքի դիմաց: Այնպես է կանգնել, որ մյուս վարորդը կարող էր մեքենան հետ տալ ու անցնել իրենց կողքով: Բայց այդ վարորդը դուրս է եկել մեքենայից, մոտեցել է իրեն ու ասել է, թե կփակի մեքենայի ճամփան, իրենք կմնան այդտեղ:

Ինքը զարմացել է: Սուրենն այդ մարդուն ասել է, որ իրենց մեքենան երկար չի կանգնելու, առաջարկել է, որ այդ մարդը տեղափոխի իր մեքենան: Այդ մարդը հրաժարվել է: Իրենց միջև խոսակցությունը վերաճել է վեճի ու քաշքշոցի, բայց միմյանց չեն հարվածել:

Մի քանի րոպե անց այդ մարդուն միացել է մի երիտասարդ, նրանց խոսքերից ինքը հասկացել է, որ երիտասարդը այդ մարդու որդին է: Երիտասարդը բորբոքված խոսել է, մի անգամ բռունցքով խփել է Սուրենին, նրա ակնոցն ընկել ու ջարդվել է: Սուրենն էլ է ընկել: Ինքը այդ տղային հրել է: Այդ ժամանակ նրանց մեքենայից մի կին է իջել: Ինքը հասկացել է, որ նա վարորդի կինն է, նրանից ներողություն է խնդրել, ասել է՝ ամեն բան նորմալ է:

Երիտասարդը գոռգոռալով ասել է, որ շուտով կգա: Մի քանի րոպե անց երիտասարդը բակ է իջել: Գնացել են ավտոտնակների մոտ՝ խոսելու: Երիտասարդը շատ մոտ է կանգնել Սուրենին, վերջինս նրան հրել է:

Տեսնելով, որ երիտասարդը ուզում է հարձակվել Սուրենի վրա, ինքը հրել է նրան՝ ասելով, որ խելոք պահի իրեն:

Եվ այդ ժամանակ երիտասարդը փայլուն առարկայով երկու անգամ հարվածել է իր աջ կողքին: Ինքը հետ է գնացել: Հետո Սուրենն ասել է, թե այդ տղան սուր առարկայով հարվածել է, Սուրենն արնահոսում էր: Ինքն ասել է, որ իրեն էլ է հարվածել:

Իրենք չեն նկատել՝ Վահանն ինչպես է հեռացել: Դրանից հետո իրենք նստել են իր մեքենան ու գնացել են հիվանդանոց… Շենքի հետևի մասում նկատել են վազող Վահանին, հայրը գնում էր նրա հետևից… Վերնիսաժի մոտ իր մեքենայի վառելիքը վերջացել է, իրենք հիվանդանոց են հասել պատահական տաքսիով…

Ամբաստանյալ Վահան Այվազյանը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել մեղսագրված արարքների համար ու հրաժարվել է ցուցմունքներ տալուց:

Նախաքննության ընթացքում նա հայտնել է, թե ծնողները աշխատանքից ուշ են վերադառնում: Դեպքի օրը ինքը տանն է եղել, սպասել է նրանց: Պատուհանից նայել ու տեսել է, որ հոր մեքենան փորձում է հետընթացով բակ մտնել: Մեկ այլ մեքենա էլ էր բակ մտնում: Այդ մեքենան ձայնային ու լուսային ազդանշան էր տալիս, բացի այդ՝ լսվում էին բարձր ծիծաղի՝ հռհռոցի ձայներ:

Ինքը մի թեթև անհանգստացել է: Տեսել է, որ բակ մտած մեքենան շրջանցել է հոր մեքենան ու կանգնել է: Լսել է բարձր ձայներ, հետո մոր ձայնն է լսել, որ հոր անունն էր տալիս: Անմիջապես ներքև է իջել: Լսել է հայհոյանքներ, սպառնալիքներ՝ հոր հասցեին: Այդ անձինք հարվածում էին իր հորը: Նա ընկել էր գետնին:

Ինքը մոտեցել է, հորը պաշտպանելու համար այդ անձանց այսուայն կողմ է հրել, որ հայրը գետնից բարձրանա: Մորն էլ էին հրում… Հայրը գետնից բարձրացել է, իրենք երեքով գնացել են դեպի իրենց մուտքը: Հայրն ասել է, որ վատ է զգում:

Ինքն անհանգստացել է հոր համար՝ նա դժվար էր շնչում, դժվարությամբ էր բարձրանում աստիճաններով: Ինքը վախեցել է հորը կորցնելուց, իր շունչը կտրվել է, ինքը քրտնել է, ականջների մեջ աղմուկ է առաջացել: Հետո դժվարանում է ինչ-որ բան հիշել: Մտաբերում է, որ իջել է բակ, նորից կոնֆլիկտ է ունեցել այդ անձանց հետ, բայց չի հիշում, թե ինչ է եղել հետո: Հիշում է, որ շենքից հեռու էր, թուլություն էր զգում, նստել է հանգստանալու: Այդ պահին նախկին «տրամվի պարկի» մոտ էր, նստել ու մնացել է այնտեղ: Արթնացել է լուսաբացին: Դուրս է եկել այնտեղից, բայց տուն չի գնացել…

Նախաքննության ժամանակ կատարված դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ Վահան Այվազյանը հանցավոր արարքների կատարման պահին ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում չի գտնվել, եղել է լարված հոգեվիճակում:

Դատաքննության ժամանակ դատարանը նշանակել է կրկնակի հանձնաժողովային դատահոգեբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ՝ Վահան Այվազյանը գտնվել է ֆիզիոլոգիական աֆեկտի վիճակում…

Դատարանը հաստատված չի համարել, որ Վահան Այվազյանը դեպքի պահին գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի վիճակում: Նա միջադեպի առաջին հատվածից հետո տուն է բարձրացել, վերցրել է սուր կտրող-ծակող գործիք, բակ է իջել՝ կատարել է գիտակցված գործողություններ…

Դատարանն արձանագրել է, որ միջադեպի երկու դրվագների ժամանակ տուժողները արտառոց վատ վարքագիծ չեն դրսևորել, նրանք նույնիսկ ներողություն են խնդրել ամբաստանյալի մայրիկից…

Վահան Այվազյանը մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով, ու վերջին հաշվով դատապարտվել է 5 տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝ 2015 թվականի հոկտեմբերի 27-ից:

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել ամբաստանյալ Վահան Այվազյանի շահերի պաշտպանը՝ խնդրելով բեկանել դատավճիռը, վերաորակել իր պաշտպանյալի արարքը, նրան դատապարտել մեղմ պատժի, բավարարվել կալանքի տակ գտնված ժամանակով ու ազատ արձակել նրան: Իսկ եթե դատարանը Վահան Այվազյանի արարքը վերաորակելու հիմքեր չտեսնի ու չվերաորակի, ապա պաշտպանը խնդրել է պատժի մասով փոփոխել դատավճիռը, ավելի մեղմ պատիժ նշանակել ու վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառել:

Եթե Փաշինյանը մնա, կլինի Հայաստանի օկուպացիա՝ առանց պատերազմի․ Ավետիք Չալաբյան Փոքր բիզնեսի համար 0% հարկի ծրագրային դրույթի գործնական կիրառման քննարկում` Հայկ Ֆարմանյանի հետԲաներ որոնց մասին չգիտեք. ինչ է արել Սամվել Կարապետյանը 44-օրյա պատերազմի ժամանակ․ Նարեկ ԿարապետյանԱպրիլի 9-ին տեղի է ունենալու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի և թիմի շնորհանդեսը. Իվետա Տոնոյան Ամենախոցելի խմբերի պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության օրակարգում․ Արմեն Մանվելյան.Պետք է պետական մակարդակով խթանել հայրենական դեղարտադրությունը․ Արեգ ՍավգուլյանՄենք խաղաղություն կբերենք` երաշխավորներով, իսկ Փաշինյանը կբերի ևս մեկ պատերազմ. Նարեկ ԿարապետյանՆոր սպառնալիք Օվերչուկից Կեղտոտ մանիպուլյացիա. Հանրությանն ահաբեկում են նոր կարգախոսով Գյումրու մանկապարտեզային տնտեսություններում ականատեսը եղանք բազմաթիվ խնդիրների. Մարտուն Գրիգորյան«ՀայաՔվե» միավորումը Գյումրիում ճանաչողական այց էր կազմակերպել իր երիտասարդական կառույցի անդամների անդամների համարՓաշինյանի և Բաքվի խոսույթները նույնական են դարձել «ՀայաՔվեի» ծրագրի հիմքում են Հայաստանի և հայ ժողովրդի ազգային շահերը․ Ավետիք ՔերոբյանՀայաստանցի ընտրողը արդեն հասկացել է, որ փաշինյանական ոճի միակողմանի ու ոչ մի տեղ չտանող «եվրոռեվերանսները» խիստ անբովանդակ և նույնիսկ վտանգավոր են Հայաստանի համար․ Օսկանյան Արևային էներգետիկան անհավանական արագությամբ դուրս է մղում ածուխը, գազը և ԱԷԿ-ները Որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ ապրել իրենց հայրենիքում, պետք է ստեղծել իրական ու կայուն պայմաններ. Գագիկ Ծառուկյան«Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում աջակցել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին․ Նարեկ Կարապետյան Թվայնացումը՝ հանքարդյունաբերության ոլորտում. ԶՊՄԿ թվայնացման թիմի ղեկավարը ներկայացնում է ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման կարևորությունըԶգուշացման ուղերձ Մոսկվայից․ ի՞նչ է թաքնված Պուտին-Փաշինյան բանակցությունների հետևում Ռուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան «ՀայաՔվե» միավորումը վշտակցում է սգակիր ընտանիքին և Բալայանի մերձավորներին` ծանր կորստի կապակցությամբԱյն մասին, թե ինչու բացարձակ անօրինական և հակամարդկային դպրոցահասակ Դավիթ Մինասյանի կալանավորումը և ինչու նա պետք է անհապաղ ազատ արձակվի. Ավետիք ՉալաբյանՀամախմբման տրամաբանություն․ ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր կենտրոնը Փաշինյանը բերեց միայն պատերազմներ և ձախողումներ. ժամանակն է ուժեղ խաղաղության և փոփոխությունների․ Արթուր ԱվանեսյանՀայ եկեղեցին ճնշման տակ է, Հայերը դիմում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդինՆոր առաջնորդ, Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ. Կարինե ՍմբատյանԱդրբեջանում տղամարդը մահացել է որդու հարսանիքի ժամանակ Ապրիլի առաջին կիրակին երկրաբանի մասնագիտական տոնն է․ ԶՊՄԿԳեներալի կոչումը արժանապատվություն է, որը սպան վաստակում է ծառայելով պետությանըՍառույցների մեջ հայտնաբերվել է «կյանքի կղզի»․ ռուս գիտնականները օազիս են բացահայտել ԱնտարկտիդայումԻրանն ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի սպառնալիքների «մեծ անակնկալ» է խոստացել Մոսկվայի հայկական եկեղեցու կառուցման գործում մեծ ներդրում է ունեցել Սամվել Կարապետյանը (տեսանյութ) Իրանի օդային տարածքը փակ կմնա առնվազն մինչև ապրիլի 12-ը. ТАСС Կյանքից հեռացել է գրող, հրապարակախոս հասարակական և քաղաքական գործիչ Զորի ԲալայանըԲրազիլիայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Օսկարը ավարտել է պրոֆեսիոնալ կարիերանՌուսական սպառնալիք․ ՌԴ գլխավոր սխալը Արցախի հարցում. Էդմոն Մարուքյան Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվшծել կամրջի բետոնե արգելապատնեշին և հայտնվել ջրատարում․ կան վիրшվորներՆալբանդյան գյուղում բшխվել են VAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները. «VAZ» մակնիշի ավտոմեքենայում hրդեh է բռնկվելՀամախմբման առանցք՝ «Ուժեղ Հայաստան». քաղաքական դաշտում ձևավորվում է նոր կենտրոնԱյսօր Սուրբ Զատիկ է, կուզենայի, որ կարևորեինք այս տոնը․ եկեք այսօր շնորհավորենք այն մարդկանց ումից մի քիչ նեղացած ենք․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Մարտի 2-ից Լիբանանին hասցված իսրայելական hարվածների զnhերի թիվը գերազանցել է 1,422-ըՄասիս-Նորամարգ ավտոճանապարհին բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավnրներՀորոսկոպ. Ի՞նչ են իրականում ցանկանում տարբեր նշանների կանայք «Ոժեղ Հայաստան» կուսակցության անդամների այցը Աշտարակ համայնք48 ժամ, մինչև իսկական դժnխքը կիջնի Իրանի գլխին. Թրամփ Հայաստանում փոփոխությունը հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե փոխենք ղեկավարությանը այնպիսի ղեկավարությամբ, որը չի գալիս վերցնելու, այլ գալիս է տալու․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ) Իսկ ձեր ղեկավա՞րը… կարո՞ղ է նույն կերպ ազատ շրջել և առանց վախի շփվել մարդկանց հետ. Արսեն Վարդանյան Tesla-ն բացահայտել է տնային արևային վահանակների փոխհատուցման ժամկետները զեղչերի ավարտից հետոԻրանական ուժերը հրթիռ են արձակել, որի վրա գրված է եղել Էփշտեյնի պատճառով ինքնասպանություն գործած Վիրջինիա Ջուֆրեի մասին«Մատանիների տիրակալը» նոր ֆիլմում Արագորնի խորհրդանշական դերը կմարմնավորի այլ դերասան
Ամենադիտված