Համահայկական սկանդալ Երեւանում
ՀասարակությունԻջնե՞լ, թե դուրս գալ փոսից
Սփյուռքի նախարարության իրականացրած «Արի տուն» ծրագրի հերթական փուլն աչքի է ընկել աղմկոտ պատմությամբ: Ստամբուլից ժամանած երեխաների խմբի ղեկավար Ղազար Սաբունջուն հայտնել է, որ իրենց խումբն արժանացել է խտրական վերաբերմունքի:
Աղմուկը, ըստ տեղեկությունների, սկսվել է այն բանից հետո, երբ Ստամբուլից եւ Ուկրաինայից ժամանած մասնակիցների միջեւ առաջացել է վեճ՝ Խոր Վիրապի փոսն առաջինն իջնելու համար: Սփյուռքի նախարարությունը պնդում է, որ դրանից հետո վեճը հարթվել է, եւ մնացյալը «փոթորիկ է մի բաժակ ջրում», իսկ Ստամբուլի խմբի ղեկավար Սաբունջուն ասում է, որ վեճը չի հարթվել, ունեցել է շարունակություն, ուկրաինական խմբի երեխաների ծնողներն են միացել, Սփյուռքի նախարարությունը չի արձագանքել հարթելու իր հորդորներին, եւ ընդհանրապես իրենց երեխաների հանդեպ միշտ եղել է խտրական վերաբերմունք:
Սաբունջուն Ստամբուլի խումբը ժամանակից շուտ վերադարձրել է հետ, իսկ Սփյուռքի նախարարությունն ասում է, որ երեխաները հակված են եղել մնալու, բայց ղեկավարն իր որոշումը «փաթաթել» է նրանց:
շարունակությունը՝ կայքում