Ուշագրավ բացահայտում 1 տարի անց․ Ադրբեջանի հարձակումը եւ «անվտանգության գոտու» ընդլայնումը
ՔաղաքականությունԼրագիր / Արցախում իշխող «Ազատ հայրենիք» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը tert.am-ի հետ զրույցում ասել է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ պետք է ազատագրվեին Արցախի պատմական տարածքները, անվտանգության նոր գոտիներ հայտնվեին… Բայց Ալիևը գիտեք, թե ում դիմեց, ու պատերազմը կանգնեցրին»:
Սա հատկանշական հայտարարություն է հատկապես Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հարցազրույցի լույսի ներքո: Նախարարը հայտարարել էր, որ Ադրբեջանի հարձակման դեպքում հայկական բանակը կընդլայնի անվտանգության գոտին:
Արթուր Թովմասյանի խոսքից կարելի է ենթադրել, որ դա պետք է տեղի ունենար ապրիլյան պատերազմի ժամանակ, սակայն խանգարեց «ինքներդ էլ գիտեք ով», որը կանգնեցրեց հայկական զորքերի հակահարձակումը:
2016 թվականի ապրիլի 5-ին հայտարարվեց, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի գլխավոր շտաբերի պետերն իբր հանդիպել են Մոսկվայում եւ հրադադարի համաձայնագիր ստորագրել: Ճիշտ է, ոչ ոք այդպես էլ չի ասել, թե որտեղ եւ երբ է կայացել հանդիպումը, տեղի՞ է ունեցել ընդհանրապես, թե՞ հրադադարի հայտարարությունը Ռուսաստանի «ձեռքի արգելակն էր»: Հատկանշական է միայն, որ ապրիլյան պատերազմից 1 տարի անց Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը դարձել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:
շարունակությունը՝ կայքում