Գրին քարտը կդադարեցվի․ ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք կտրվի միայն որակյալ մասնագետներին
Բաց մի թողեքԱմերիկյան «Գրին քարտի»՝ ԱՄՆ-ում մշտական բնակության և աշխատանքի իրավունքի, անկանոն խաղարկության համակարգը հնացել է և մոտ ապագայում պետք է վերանա, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները «Գրին քարտ» է շնորհել հսկայական թվով մասնագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդկանց»:
ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է նոր՝ RAISE, թարգմանաբար՝ ՎԵՐԵԼՔ կոչվող օրինագծի աջակցության մասին, որն արմատական բարեփոխումների է ենթարկելու ներկա ներգաղթային քաղաքականությունը.
«Մեր ներկայիս համակարգը կփոխարինվի միավորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթություն կստանան անգլերեն լեզվին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարավորություն ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ»:
Կոնգրեսում հավանություն ստանալու դեպքում օրենքը կվերացնի «Գրին քարտ»-ի խաղարկությունը և կսահմանափակի կրթություն և մասնագիտական հմտություններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարավորությունը:
«Յուրաքանչյուր 15 ներգաղթյալներից միայն մեկն է ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատում իր գիտելիքների և մասնագիտական հմտությունների շնորհիվ»,-ասել է օրենքի համահեղինակ սենատոր Թոմ Քոթոնը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Արդյունքում տուժում են ԱՄՆ-ում բնակվող ֆիզիկական աշխատանք կատարող քաղաքացիները, ում աշխատանքը ավելի ցածր աշխատավարձով պատրաստ են կատարել նորեկները: