Հայերեն


Ներիշխանական չափն ու սահմանը

Քաղաքականություն

1in.am-ի վերլուծականը

Կառավարության փոփոխության շուրջ տեղի ունեցող հանրային քննարկումների հիմնական շեշտադրումներից մեկն այն է, թե արդյո՞ք այդ փոփոխությունը հետևանք էր «Սասնա ծռերի» հուլիսի 17-ի գործողության, և եթե չլիներ այդ գործողությունը, արդյո՞ք կլիներ կառավարության փոփոխություն: Հասարակության մի զգալի հատված համոզված է, որ կառավարության փոփոխությունը հետևանք էր հենց այդ գործողության: Իշխանության ներկայացուցիչները հակառակն են պնդում, թե՝ փոփոխությունը «Սասնա ծռերի» հետ որևէ կապ չունի:

Իրավիճակն անկասկած առավել բազմաշերտ և հարաբերական է, և Հայաստանի կառավարության փոփոխությունը պայմանավորել միայն «Սասնա ծռերով» կամ միայն ապրիլյան պատերազմով, իհարկե՝ սխալ է:

Հայաստանում իրավիճակը զարգացման խորքային դինամիկա ունի վաղուց, և այդ դինամիկան նոր չէ, որ արտահայտվում է ներիշխանական վերադասավորումներով: Վերջին հաշվով՝ 2,5 տարի առաջ «Սասնա ծռեր» չկային, երբ փոխվեց Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Հայաստանում իշխանական համակարգը գտնվում է տարիներ տևող ճգնաժամում: Եվ տարիներ շարունակ այդ համակարգը փորձում է ադապտացվել նոր աշխարհաքաղաքական իրավիճակին, դրանից բխող մարտահրավերներին: Խոսքը, իհարկե, պետությանը սպառնացող ռիսկերի ու մարտահրավերների մասին չէ, դրանք ստորադաս են: Խոսքը հենց իշխանությանը սպառնացող մարտահրավերների մասին է:

Պարզապես ներկայումս աշխարհաքաղաքական միջավայրը փոփոխվել և աստիճանաբար առավել հստակեցվել է իր բաժանարար գծերով ու հարցադրումներով՝ այնպես, որ հնարավոր չէ պատասխանատվությունն իրականացնել ավանդական մեխանիզմներով և ձևերով, ու առաջացել է մի իրավիճակ, երբ այլևս պետական շահերի զոհաբերությունը բավարար չէ իշխանություն պահելու համար, և իշխանության պահպանումը, անձնական կամ խմբային կապիտալի անվտանգությունն ու անձեռնմխելիության պահպանումը առաջացրել է պարզապես հենց իշխանական շրջանակից զոհաբերությունների վտանգ: Եվ սա հասկացել են իշխանության բոլոր ներկայացուցիչները՝ անկախ դե յուրե կարգավիճակից: Հենց սա է, որ սրել է Հայաստանում ներիշխանական հակասությունները տարեցտարի: Եվ եթե դիտարկենք դրանց դինամիկան, ապա ամենևին պատահական չէ, որ դա համընկնում է համաշխարհային զարգացումների լարվածության աճի դինամիկային:

Այս տեսանկյունից ապրիլյան պատերազմն ու «Սասնա ծռերի» գործողությունները անկասկած թողել են իրենց ազդեցությունը, սակայն դինամիկայի, տեմպի առումով: Դրանք պարզապես նպաստել են իշխանության ներսում առկա դիմակայությունների գեներացիային, փոխադարձ անվստահության գեներացիային, ինչն էլ կարող էր արագացնել ինչ-ինչ փոփոխություններ, այդ թվում՝ հանգեցնելով կառավարության փոփոխության:

Սրան զուգահեռ՝ միանգամայն հավանական է նաև հակառակ պատճառահետևանքային ընթացքը՝ ֆորսմաժորային որոշակի իրավիճակներն ու զարգացումները կարող են լինել իշխանության ներսում առկա գործընթացների հետևանք կամ զգալիորեն կրեն իրենց վրա դրանց ազդեցությունը: Եվ այս տեսանկյունից որքան տրամաբանված է հարցադրումը կառավարության փոփոխության խնդրում հուլիսի 17-ի դեպքերի ազդեցության վերաբերյալ, պակաս տրամաբանական չի հնչի նաև հարցադրումը այդ օրերի զարգացումների վրա ներիշխանական հակասությունների հավանական անդրադարձի վերաբերյալ, ինչու ոչ՝ նաև ապրիլյան պատերազմի հետ կապված զարգացումների վրա հավանական անդրադարձի վերաբերյալ:

Եվ սա կարող է միանգամայն բնորոշ լինել հայաստանյան իշխանական համակարգին ընդհանրապես, որովհետև այդ համակարգն այնքան է «ադապտացվել» պետական շահերի և ռեսուրսների հաշվին ներքին ու արտաքին տնտեսական և քաղաքական անձնական կամ խմբային խնդիրներ լուծելու իրողությանը, որ անկասկած շատ հանգիստ կարող էր խախտած լինել պետական անվտանգության և մարդկային կյանքերի հետ կապված չափի և սահմանի բոլոր զգացումները:

Կոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդովՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողից Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ» Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ» «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ» Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ» Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ» Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ» Արցախի ժողովուրդը անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր հողը, իսկ ՀՀ իշխանությունն անձնազոհությամբ պատրաստ էր պահել իր աթոռը. Սամվել Կարապետյան
Ամենադիտված