Գեղեցիկ, խնամված մազերը յուրաքանչյուր կնոջ երազանքն է: Նրանցից յուրաքանչյուրը կյանքում գոնե մեկ անգամ մազերի «հրաշք» դիմակ է գնել՝ անհայտ բաղադրությամբ և կասկածելի արդյունավետությամբ: EnterTrain-ը առաջարկում է խնայել ֆինանսը և մազերի համար արդյունավետ դիմակ պատրաստել մի բաղադրիչից, որ կա յուրաքանչյուրի խոհանոցում:
Այդ պարզ լուծումը շաքարն է
Եթե դուք գլխամաշկի համար մշտապես օգտագործում եք թանկարժեք սկրաբներ, փորձեք ձեր սիրած շամպունի մեջ ավելացնել մեկ գդալ շաքարավազ: Դուք կզարմանաք. արդյունքը ոչնչով չզիջի, այսպես կոչված, սալոնայինին: Բանն այն է, որ շաքարավազը շատ նուրբ և աննկատ հեռացնում է գլխամաշկի մահացած բջիջները, մերսման շնորհիվ խթանում է մազարմատների խոռոչները և մազերին լրացուցիչ ծավալ է հաղորդում արդյունավետ մաքրման շնորհիվ:
Իմիջիայլոց, հենց շաքարն է ամենաթանկարժեք շամպունների և մազերի խնամքի համար նախատեսված սկրաբների «գաղտնի» բաղադրիչը: Եվ դա զարմանալի չէ. այն հրաշալի արդյունք է ապահովում: