Սպանություններն ու վարորդների «որսը» փողոցներում
ՀասարակությունԼրագիր / Ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը news.am-ի հետ զրույցում, խոսելով վերջին օրերին հաճախակիացած քրեական աղմկոտ, ողբերգական դեպքերի մասին եւ պատասխանելով այդ ամենում ոստիկանության կանխարգելիչ գործառույթի թերակատարման, անարդյունավետության հավանականության մասին հարցին, տալիս է ուշագրավ պատասխան. նա ասում է, որ երբեմն կա ռեսուրսի խնդիր:
Մասնավորապես, նա այդպես է արձագանքել Սեւանի միջադեպի հարցին, երբ փաստորեն մահացու ելքով ծեծկռտուք է եղել լողափին, իսկ հետո այն ողբերգական շարունակություն է ունեցել մայրուղու վրա, երբ մահացողի որդին վրեժխնդիր է եղել հոր սպանության համար եւ սպանել իր կարծիքով մեղավորին:
Հետաքրքիր է իհարկե, որ քաղաքական կամ քաղաքացիական ակցիաներին արձագանքելու անհրաժեշտության դեպքում ոստիկանությունը կարծես թե չի ունենում ռեսուրսների պակաս: Իսկ գուցե նաեւ հենց դրա համար ռեսուրսները պակասում են այլ որոշակի դեպքերում:
շարունակությունը՝ կայքում