Վարակ, որը Հայաստանը կդարձնի Հայաստան
Քաղաքականություն1in.am / «Բոլորս արդեն հասկացե՞լ ենք, որ Ջերմուկը մեգապոլիս ա», - կառավարության նիստում հայտարարել է Կարեն Կարապետյանը, երբ գործադիրը որոշում է կայացրել Ջերմուկի զարգացման համար հատկացնել ավելի քան մեկ միլիարդ դրամ պահուստային ֆոնդից: Տարածքային կառավարման նախարար Լոքյանը հիշեցրել է, որ վարչապետը չակերտները չմոռանա: Մի կողմ թողնենք դաշնակցական նախարարի բավական նուրբ ակնարկը վարչապետին, որի հետ ՀՅԴ հարաբերությունն այդպես էլ չստացվեց, գոնե մինչ այժմ: Այդ խնդրին անդրադառնալու ավելի հնչեղ առիթներ մոտ ապագայում անկասկած կլինեն: Իսկ առայժմ հնչեղ են Կարեն Կարապետյանի բնորոշումները Ջերմուկի, Սյունիքի, Վայոց ձորի մասին: Սյունիքը Իսրայելն է, Վայոց ձորը Տոսկանայից էլ լավը, Ջերմուկը՝ մեգապոլիս: Դժվար է ասել՝ Կարապետյանը դառը կատակո՞ւմ է, լո՞ւրջ է այդ բնորոշումներում՝ որպես փոփոխությունների մեթոդիկա, թե՞ իրեն բնորոշ դրայվով փորձում է լավ տրամադրություն հաղորդել շրջապատին:
Խնդիրը բոլոր դեպքերում այն է, որ այդ ամենից թե Ջերմուկը մեգապոլիս չի դառնում, թե Վայոց ձորը չի դառնում Տոսկանայից ավելի լավը, և թե Սյունիքը չի դառնա Իսրայել: Որովհետև այդպիսի կերպարանափոխությունների համար նախ անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխող համակարգը դառնա այնպիսին, ինչպիսին, օրինակ, Իսրայելում, կամ այնպիսին, ինչպիսին այն համակարգերն են, որոնց կառավարման պայմաններում պետություններն ու հասարակությունները զարգացել ու փոխվել են: Իսկ դրա համար այդ էլիտաները հանրություններին ոչ թե մատուցել են գեղեցիկ լուսանկարներ կամ համաշխարհային օրինակներ և անուններ, այլ միավորող գաղափարներ, այդ գաղափարներին հասնելու վարակիչ անձնական օրինակներ: Զարմանալի է, բայց ասենք Հայաստանի և ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի ուզում նմանվել համաշխարհային պատմություն կերտած որևէ այլ գործչի, որը իր օրինակով դուրս է բերել սեփական հանրությունը, միավորել է, համախմբել ու ստացել ֆանտաստիկ արդյունք:
շարունակությունը՝ կայքում